Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՆՇԱԾ 100 %-ՈՎ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՆՇԱԾ 100 %-ՈՎ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ԿԻՐԱՌՎՈՒՄ Է

 

Մայիսի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց կառավարության կողմից՝ «Եկամտային հարկի» մասին և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծի համաձայն առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նախագծի համաձայն շահութահարկի վճարելու պարտավորություն է նախատեսվում նաև գործատուների համար: Մասնավորապես՝ արտերկրում շինարարական աշխատանքներ կատարելու դեպքում, եթե ծրագրերը հավանության արժանա մեր կառավարության կողմից, ապա գործատուն կպարտավորվի 5 տոկոս շահութահարկ վճարել: Օրենքում նման փոփոխություն կատարելու մասին առաջարկը ԱԺ-ում բավականին բուռն քննարկման առարկա դարձավ, իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ելույթում նշեց, որ այն 100 %-ով հակասում է տնտեսագիտության կանոններին:

Տնտեսագիտության կանոններին հակասել-չհակասելու վերաբերյալ «Իրավունք»-ի թղթակիցը զրուցեց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ: Նա նշեց, որ օրենքը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե մենք գործ ունենք այն երկրների հետ, որոնք Հայաստանի հետ ունեն երկակի հարկումը բացառելու պայմանագրեր: «Դա հնարավորություն է տալիս, որ այլ երկրի քաղաքացին տվյալ պետությունում աշխատելիս մի երկրում հարկ վճարելու դեպքում մյուս երկրում վճարելուց ազատվում է: Դա ընդունված սկզբունք է շատ երկրներում, որը թույլ է տալիս սեփական գանձարանը համալրել այդպիսի եկամուտներով: Այս տեսանկյունից կարծում եմ, որ դրական է: Բայց, տնտեսությանը խոչընդոտ չստեղծելու համար նախագիծը պետք է շատ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, քանի որ այն կարող է ունենալ նաև այլ կողմեր»,- ասաց Թ.Մանասերյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ