Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ ՎՃԱՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ

ՎՃԱՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ



ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը երեկ չբավարարեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժողների վերաքննիչ բողոքները, որոնցով պահանջվում էր խստացնել նրա պատիժը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Վերջինով նա դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: Մեզ հետ զրույցում տուժողների` Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը ասաց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան.«Անարդար որոշում էր, մենք այն բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»:

Նշենք, որ դերասանը դատարանում մեկ անգամ եւս տուժողներին առաջարկեց հաշտություն, դրա հետ կապված էլ պարոն Բալոյանը հավելեց.«Չեմ կարծում, որ տոըժողները նման ցանկություն ունեն»:

iravunk.com-ի թղթակիցը կապվեց նաեւ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ եւ հետաքրքրվելու, թե ինչն էր պատճառը, որ դեռ դատական ակտը չկայացած վերջինս նշում էր, որ Վարդան Պետրոսյանը մոտ օրերս ազատ կարձակվի: Այս հարցին պարոն Բաղդասարյանը հետեյալը մեկնաբանությունը տվեց.

«Ես համոզված էի, որ համաներում կլինի եւ նա համաներմամբ կազատվի պատժի կրումից` դա էի նկատի ունեցել այն ժամանակ: Եվ հիմա էլ ասում եմ` եթե համաներում լինի Վարդան Պետրոսյանը կլինի ազատության մեջ»:

Ինչ վերաբերում է տուժողների` Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան բողոքարկելուն փաստաբանը մասնավորապես ասաց.«Թող բողոքարկեն դա իրենց իրավունքն է»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ