Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈՒ ՕԶԲԻԼԻՍԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈՒ ՕԶԲԻԼԻՍԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

 

 

 


Մոսկվայի "Սպարտակում" հանդես եկող հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի ժամանակը մոսկովյան ակումբում կարծես թե մոտեցել է ավարտին: Հիշեցնենք, որ վերջին օրերին հայազգի ֆուտբոլիստի անվան շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ ռուսական մամուլում այն բանից հետո, ինչ Մովսիսյանը դժգոհեց թիմի գլխավոր մարզիչ Յակինի թելադրած խաղաոճից, իսկ հետո էլ Օզբիլիսը թուրք մասնագետին մեղադրեց իր նկատմամբ "հատուկ" վերաբերմունք ունենալու մեջ:
Այս իրադարձություններից հետո, ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունը կարգադրեց համապատասխան աշխատակիցներին զբաղվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերով: "Izvestia"-ի փոխանցմամբ` "Սպարտակը" պատրաստ է դիտարկել Մովսիսյանի եւ Օզբիլիսի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները: Իսկ ահա "Sport-express.ru"-ն էլ տեղեկացնում է, թե` Ֆեդունը հրաժարվել է խոսել Օզբիլիսի մասին, նշելով միայն.

"Այժմ թիմի առջեւ խնդիր է դրվել` գտնել Կվինսի Պրոմեսի պես եւս 2 ֆուտբոլիստների: Կստացվի, թե ոչ, դա կախված է մեր սելեկցիոն աշխատակիցներից: Դրա համար միջոցներ կտրամադրենք",- ասել է Ֆեդունը:
Երբ որեւէ թեմա այսօրինակ հնչեղություն է ստանում, բոլորը, անկախ անհրաժեշտությունից, փորձում են սեփական կարծիքը եղածին ավելացնել: Եվ այդ տրամաբանությամբ էլ`Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը "Սպարտակի" եւ "Զենիթի" միջեւ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է Մովսիսյանին. "Հանդիպումն այնքան էլ դուր չեկավ ինձ: Ինձ թվում է, որ այսօրվա խաղում "Սպարտակն" ուներ Արտյոմ Ձյուբայի կարիքը: Չգիտեմª ինչ է այժմ կատարվում Յուրա Մովսիսյանի եւ թիմի այլ խաղացողների հետ, սակայն "Սպարտակը" լավ հարձակվողի կարիք ունի":
Չնայած "Սպարտակի" ղեկավարությունը այս պահին կարծես թե փորձում է սկանդալը ինչ-որ կերպ հանդարտեցնել: Այսպես` թիմի տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը պնդում է, որ Մովսիսյանի եւ Օզբիլիսի հետ խնդիրներ չկան: Մոտավորապես նույնն է ասում նաեւ այս պատմության մյուս դերակատարը` թուրք մարզիչ Յակինը. "Օզբիլիսը ներողություն է խնդրել եւ տուգանվել ակումբի կողմից: Ինձ համար դրանով հարցը փակված է":
Իր հերթին հայ ֆուտբոլիստների շահերը ներկայացնող Վալերի Հովհաննիսյանն ասում է, թե տեղյակ չէ տրանսֆերի մասին խոսակցություններին. "Ոչինչ չեմ լսել, թե այս խաղացողներին ակումբը հանել է տրանսֆերի: Նրանք այժմ լավագույն հոգեբանական վիճակում չեն, սակայն ավելի վատ էլ է եղել": Բայց այս ամենը, թերեւս, կրքերի հանդարտեցման համար է, եւ Վ. Հովհաննիսյանն էլ է ակնարկում, որ ֆուտբոլիստների այլ թիմ տեղափոխվելու հարցը, այնուամենայնիվ, օրակարգում է. "Ռուսաստանի առաջնության ավարտից հետո որոշում կընդունենք նրանց կարիերայի ապագայի մասին":

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ