Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՈՒՇ ԴԱՐՁԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՇՔԵՐԹՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ԲԱՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Արխիվ 12-16

ՀՈՒՇ ԴԱՐՁԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՇՔԵՐԹՆԵՐԸ, ԱՅԼԵՎ
ԲԱՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ


Չնայած մի քանի օր առաջ նշվեց Աշխատավորների տոնը, բայց այն կարծես դարձավ հերթական հանգստյան օր, այն պատճառով, որ նախկինի նման օրը չառանձնացավ տոնակատարություններով ու շքերթներով: Մոտ 25 տարի առաջ Մայիսի 1-ը նշվում էր շուքով, թոռնիկները գույնզգույն փուչիկներով, տատիկ-պապիկների ձեռքներից բռնած` գնում էին շքերթի: Տարեցտարի շքերթը զիջեց դիրքերն ու կորցրեց իր իմաստը, փոխարենը` թողնելով միայն հուշեր: Այսօր հուշ է դարձել ոչ միայն շքերթը, այլեւ աշխատավորը, քանի որ այդ կերպարը իր դիրքերը զիջեց նաեւ մշակույթում: Շատերի կարծիքով` աշխատավորն այսօր չունի իր դերը, ինչն ապացուցվեց, երբ բանվորի երկաթե արձանն իր տեղը զիջեց գովազդային վահանակին: Եթե ժամանակին հատուկ պիեսներ էին գրվում աշխատավորի ու բանվորի մասին, ֆիլմեր էին նկարահանվում, երգեր էին գրվում ու նույնիսկ արձան տեղադրվում եւ մեծարվում դրանով, ապա այսօր նույնիսկ բանվորի արձան չունենք: Այսինքն` ունեինք, պարզապես տարիներ առաջ անհետացավ, եւ մինչեւ այսօր ոչ ոք չգիտի նրա վերջին հանգրվանը: Պարզապես, մի քանի անգամ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն իր հարցազրույցներում ասել է, որ Բանվորի արձանը տեսել է կոտրված ու ջարդված վիճակում` Երրորդ մասի գործարաններից մեկում:
Այնուամենայնիվ, մշակույթի գործիչներից ոմանք դեմ են երկաթե արձանի վերադարձին, ավելին` այս ամենի մասին քանդակագործ, դիզայներ ՆՈՒՌԸ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, հակառակ կարծիքն ունի: Նուռը գտնում է. "Ճիշտ էլ արեցին, որ հանեցին Բանվորի արձանը: Նման արձանը մեզ պետք չէր, ոչ թե բանվորը պետք չէր, այլ այդ ժանգոտ ու շատ վախենալու արձանը...": Իսկ արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ կարծիքով` Ռուսատանում այդ տոնը իմաստ ունի, որովհետեւ մեր աշխատավորը հիմա այնտեղ է աշխատում. "Բանվորի արձանը երեւի աշխատավոր ու բանվոր հայի վերջին նշանն էր, այն էլ` հանեցին, բանվոր հայն էլ գնաց երկրից...": Իսկ Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ էլ այն կարծիքին է, որ եթե մենք աշխատանք սիրող երկիր ենք, պետք է ունենանք բանվորի արձան. "Անկախ Հայաստանում Բանվորի արձանը վերացնելն ինձ համար ինչ-որ բան նշանակում էր` մենք այլեւս աշխատավոր երկիր չենք":
Համաքաղաքացիներից շատերը նույնիսկ կարոտախտով են հիշում թե՛ շքերթները եւ թե՛ Բանվորի արձանը ու դեմ չեն, որ այն նախկինի պես վերադառնա իր տեղն ու թեկուզ մռայլ հայացքով, բայց հետեւի քաղաքի անցուդարձին: Իսկ նոր սերունդը տեղյակ էլ չէ, որ երբեւէ ունեցել ենք նման արձան:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ