ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ
Արխիվ 12-16- Խոսակցություններ են շրջանառվում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին ծնված երեխաներին հատուկ դրամական օգնություն են տրամադրումª 1-1,5 միլիոն դրամի չափով: Ինքս Արագածոտնի մարզից եմ, խնդրում եմ օգնեք հասկանալ, որքանով է այդ խոսակցությունը համապատասխանում իրականությանը: Հետաքրքրվում եմ, քանի որ այդ օրը թոռնիկ եմ ունեցել, եւ հենց հիվանդանոցում ինձ ասացին, որ նման բան կա:
Ք. Թալին, Ա. Տոնոյան
Հարցին պատասխանում են
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության լրատվական բաժնից.
-Ձեր լսածը իսկապես խոսակցություններ են, քանի որ եթե նման բան լիներ, դրա մասին նախարարությունը տեղեկացված կլիներ, եւ, հասկանալի է, իր հերթին պաշտոնապես կտեղեկացներ հանրությանը: Հնարավոր էª որեւէ հիմնադրամ կամ հասարակական կազմակերպություն նման նախաձեռնությամբ հանդես եկել է, բայց ոչ նախարարությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
