Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015 թ.-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը
Արխիվ 12-16Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015 թ.-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը
Այս անգամ խոշոր հարկատուների շարքում առաջատարը կրկին Գազպրոմ Արմենիա ընկերությունն է: Այն առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ 15 միլիարդ 246 միլիոն 899 հազար 100 դրամ գումար է մուծել պետբյուջե՝ հարկերի, մաքսավճարների, ինչպես նաև՝ այլ հարկերի, տուրքերի, վարձավճարների ձևով:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում Հայաստանի էլեկտրական ցանցերն են: Առաջին եռամսյակում ընկերության կողմից վճարվել է ընդհանուր առմամաբ 4 միլիարդ 666 միլիոն 290 հազար 900 դրամ գումար, որից 69 միլիոն 427 հազար 300 դրամը այլ հարկերի, տուրքերի և վարձավճարների ձևով:
Խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին եռյակը եզրափակում է «Արմենտել» ընկերությունը: Ընկերության կողմից վճարումները կազմել են 4 միլիարդ 591 միլիոն 116 հազար 300 դրամ, որից այլ հարկերի, տուրքերի վարձավճարների չափը կազմել է՝ 401միլիոն 661 հազար 900 դրամ:
1000 խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականում Զագեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Առաջին եռամսյակի ընթացում ընկերությունը կատարել է 5 միլիարդ 311 միլիոն 849 հազար դրամի չափով վճարումներ, որից ուղղակի և անուղղակի հարկերը կազմում են 1 միլիարդ 275 միլիոն 217 հազար 200 դրամ:
Ալեքս Գրիգ ընկերությունը առաջին եռամսյակի ցուցանիշներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը: Ընկերությունն ընդհանուր առամամբ պետ բյուջե է վճարել 5 միլիարդ 345 միլիոն 162 հազար 100 դրամ գումար, որից հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարը կազմել է 3 միլիարդ 931 միլիոն 289 հազար 100 դրամ, իսկ մնացած՝ 1 միլիարդ 413 միլիոն 873 հազար դրամը կազմում են ուղղակի հարկերը և այլ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Նշենք նաև, որ 2014 թ.-ի ցուցանիշների համաձայն խոշոր հարկատուների առաջին եռյակում էին Գազպրոմ Արմենիա ընկերությունը, Ղ-Տելեկոմը և Ալեքս Գրիգ ընկերությունը: Ստացվում է, որ այս տարվա ցուցանիշներով Ալեքս Գրիգը իջել է երկու հորիզոնականով, իսկ Ղ-Տելեկոմը երկրորդ տեղից տեղափոխվել է 33-րդ հորիզոնական:
Մնացածը կարդացեք հղումով` http://www.taxinfo.am/upload/498%20KB_1430731455991.pdf
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
