Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ"

Արխիվ 12-16

"ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ"


XXI դարի համաշխարհային հիմնախնդրի` թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հիմնական ուղղություններն այսօր ձեռք են բերել հատուկ նշանակություն: Այս հիմնախնդրով զբաղվող տարբեր երկրների բազմաթիվ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում թմրամոլությամբ հիվանդների թիվը մեծացել է տասից ավելի անգամ: Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200 000-ը մահանում է: Իսկ թե Հայաստանում հիմնականում ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված, ի՞նչն է նպաստում թմրամոլության տարածվածությանը, եւ առհասարակª թմրանյութ օգտագործողների տարիքային ի՞նչ միտում է նկատվում, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն ԱՍՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Համեմատած նախորդ տարիների` Հայաստանում թմրամոլության աճի՞, թե նվազման միտում է նկատվում:
- Ինչպես ամբողջ աշխարհումª թմրամոլությունը վերջին շրջանում լայն տարածվածություն է գտել նաեւ Հայաստանում: Մեր ազգաբնակչության մի մեծ զանգված ապրում եւ աշխատում է դրսում, որտեղից էլ իրենց հետ բերում են: Մեծ քանակությամբ թմրադեղեր գալիս են Ֆրանսիայից: Պարսիկներն, օրինակ, չեն օգտագործում թմրադեղեր, բայց ակտիվ զբաղվում են այդ բիզնեսով: Այդ ամենի արդյունքում էլ, Հայաստանում թմրամոլությունը երիտասարդանում է: Համեմատած նախորդ տարիների` շուրջ քառասուն տոկոսով տարեկան աճ ենք նկատում: Վիճակն առավել ծանր է նրանով, որ թմրամոլների մեծ` հիմնական մասը երիտասարդներ են: Օրինակª 2013 թվականին հաշվառված թմրամոլների թիվը եղել է 4922, որից 3478-ը 28-49 տարեկաններն են: 2014 թվականին հաշվառված 5357 թմրամոլների մոտ երիտասարդներն ունեն նույն հարաբերությունը: Ընդ որումª աճել է նաեւ ներերակային թմրանյութ օգտագործողների, այլ կերպ ասած` ափիոնային թմրամոլների թիվը: Այս պահին կլինիկայում բուժվում է շուրջ հիսուն հիվանդ, իսկ 270 հիվանդ ստանում են փոխարինող բուժում:

"ԱՃԵԼ Է ԱՓԻՈՆԱՅԻՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ"

-Ո՞ր թմրամիջոցների տեսակներն են առավել շատ գործածվում Հայաստանում:
- Հայաստանում ամենատարածվածը կանաբինոլիդային թմրամոլությունն է (մարիխուանա): Երկրորդ տեղը զբաղեցնում է ափիոնային թմրադեղերից դեզոմորֆինը, որը թմրամոլների շրջանում հայտնի է "կրակադիլ" անվամբ: Հիմա արդեն Հայաստանում մեծ տարածում է ստանում  նաեւ "սպայսը": Այն ավելի շատ տարածված էր ՌԴ-ում, սակայն կարճ ժամանակահատվածում հասավ մեզ: Հայաստանում բոլոր թմրամիջոցներն արգելված են, բացի  "սպայսից", որը ներառված չի թմրամիջոցների ցանկում: Սակայն այն շատ վտանգավոր է եւ մահաբեր ազդեցություն է ունենում: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ դրա օգտագործումը մահվան չի հանգեցնում, ապա գրեթե միշտ փսիխոտիկ խանգարումներ են առաջանում` մարդիկ դառնում են հոգեկան հիվանդներ:
Սակայն այսօր Հայաստանում առավել արդիական խնդիր է դեզոմորֆինի գործածումը: Այդ ներերակային թմրամիջոցը ստանում են դեղատներից վաճառվող կոդեին պարունակող դեղահաբերից: Թմրամոլությունը, առհասարակ, ամբողջական օրգանիզմը թունավորող հիվանդություն է: Իսկ դեզոմորֆինի գործածումը հիմնականում հարվածում է ոսկրային, մկանային, նյարդային համակարգին: Այլ խոսքովª մարդիկ դառնում են ոչ միայն հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական հաշմանդամներ: Մինչդեռ, եթե հաշվի առնենք, որ եթե մարիխուանա տեսակի թմրամիջոցը մեկ-երկու անգամ գործածելուց հետո ֆիզիկական կախվածություն չի ձեւավորվում, ապա ներերակային թմրամիջոց օգտագործողների մոտ կախվածությունը գրեթե անխուսափելի է. ափիոնային թմրամիջոցի անգամ մեկ-երկու ներարկումից հետո մարդը դառնում է թմրանյութի գերին: Այսինքնª հետագայում հիմնականում չեն կարողանում հետ կանգնել այդ չարիքից: Չմոռանանք նաեւ, որ ներերակային թմրամիջոց օգտագործողները նպաստում են վիրուսային հիվանդությունների տարածվածությանը` ՄԻԱՎԸ, ՀԵՊԱՏԻՏ Բ, ՀԵՊԱՏԻՏ Ց: Վիրուսների տարածվածությունը մեծանում է նաեւ շջապատում, որովհետեւ կա հետեւյալ բանաձեւը` յուրաքանչյուր թմրամոլ վարակում է վեցից ութ անձի:

ԹՄՐԱՄՈԼ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԹԻՎՆ ԷԼ Է ԱՃՈՒՄ

-Թմրամոլների մեծ մասը տղամարդի՞կ են, թե կանայք:
- Հիմնական զանգվածը տղամարդիկ են, չնայած վերջին տարիներին արդեն կանանց թիվն էլ է մտահոգիչ դառնում: Կանանց շրջանում, ընդ որումª հիմնականում երիտասարդ տարիքի, գերակշռում են ներերակային թմրամիջոցի օգտագործողները:
Ավելինª թմրամոլությունը մեծ տարածում ունի նաեւ դեռահասների շրջանում: Մեզ մոտ այժմ երեք անչափահաս է հաշվառված, շատերն էլ անանուն են:
Շատ է խոսվում, որ թմրամոլության աճին նպաստում են սոցիալական ծանր պայմանները: Սակայն թույլ տվեք չհամաձայնել այդ տեսակետների հետ, քանի որ հենց սոցիալապես ապահովված մարդիկ են հիմնականում օգտագործում թմրադեղեր:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ