Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Այսօր ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում աճուրդի է հանվելու ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ տունը: Գրողի մահից հետո տունը երեք անգամ սեփականատեր է փոխել, նաեւ վարձակալության է հանձնվել, իսկ այժմ էլ աճուրդի է հանված` որպես գրավի առարկա: Ուստի տեղին է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի եւ Սփյուռքի նախարարի կոչը բարերարներին, որպեսզի գնեն այդ տունը եւ թանգարան-ինստիտուտ դարձնեն. "Եթե հիմա տեր չկանգնենք սարոյանական շնչով լեցուն այդ գողտրիկ տանը, ապա հետագայում առավել դժվար, գուցեեւ այլեւս անհնար լինի այն վերստանալ ուրիշի ձեռքերից": Սա այն դեպքն է, որ իրոք ամոթ կլինի ամերիկացի հայ մեծահարուստներին, եթե անտարբերությամբ վերաբերվեն: Ինչքան էլ Սփյուռքի ներդնողներին քցած լինեն Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի ռեժիմները, սա հո այն դեպքը չէ, որ Հայաստան փող բերեն: Գտնվում է Ամերիկայում, համ էլ ամերիկացիները ոչ պակաս են հպարտանում Սարոյանով, քան` մենք: Ուստի զարմանալի կլինի, եթե կոչն անպատասխան մնա:
Իսկ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ինքն է զարմանում որոշ միջազգային չարախոսների վրա. "Ի՞նչ է` մենք իրավունք չունե՞նք անցկացնել ընտրություններ եւ ձեւավորել իշխանություն, պետք է երկիրը դարձնենք Ադրբեջանի պես բռնապետությո՞ւն: Ակնհայտ է, որ ո՛չ մեր ժողովուրդը, ո՛չ միջազգային հանրությունը դրանից չի շահելու:  Իսկ այս դեպքում շահում է ե՛ւ Արցախի բնակչությունը, ե՛ւ նույն միջազգային հանրությունը, որը տեսնում է` տարածաշրջանում ձեւավորվում է մի պետություն, որը ոչ միայն մատների արանքով չի նայում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ զարգացմանը, այլեւ առաջիններից մեկն է պետականաշինության բնագավառում:  Կարծում եմ, սա պետք է ողջունելի լինի իրականում ժողովրդավարական արժեքներ դավանող ցանկացած պետության, միջազգային կազմակերպության համար": Անշուշտ, Արցախում ժողովրդավարական ընտրությունները նախ մեզ են պետք, իսկ թե ինչ է դրա մասին մտածում միջազգային հանրությունը` դա միջազգային հանրության պրոբլեմն է: Բայց զարմանալի է, որ պարոն Բաբայանը այդքան լավ կարծիքի է միջազգային հանրության մասին, որ կարծում է, որ միջազգային հանրությունը այդ ընտրություններից կշահի: Չէ որ իրականում միջազգային հանրություն կոչեցյալին հետաքրքիր էլ չէ` լավն են այդ ընտությունները, թե վատը:
Իսկ առավելագույն, թուրքին հավասար, չարախոսությամբ հերթական անգամ զարմանալիորեն աչքի ընկավ ՈՒԿՐԱԻՆԱՆ: Պաշտոնապես ԼՂՀ ընտրությունների արդյունքները ճանաչողներ ճանաչված պետությունների մեջ չեղան, սակայն մեծամասնությունը գոնե բացասական գնահատականից զերծ մնացին: Իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ չի ճանաչում այդ ընտրությունները: Դե ինչ, մշտական ադրբեջանամետ կեցվածքն Ուկրաինայի դեպքում նորություն չէ, ուստիեւ զարմանքով արձանագրենք, որ Ղրիմի անջատումն Ուկրաինայից ոչ միայն այդտեղի բնակչության ինքնորոշման դրսեւորումն էր, այլեւ վերին արդարության արտահայտություն` Արցախի ազատության դեմ  մշտապես հանդես եկող Ուկրաինայի համար:
Մամուլի ազատության` արդեն անցած օրվա կապակցությամբ, չենք կարող հերթական անգամ չզարմանալ "FREEDOM HOUSE" միջազգային կազմակերպության` Հայաստանի մամուլին տրված գնահատականին: Արդեն որերորդ անգամ է, որ սրանք, գրողը տանի, Հայաստանը համարում են անազատ մամուլ ունեցող երկիր, հենվելով մատից ծծած ինչ-որ "փաստերի" վրա: Ինչ ասած լինեն, որ լավ լինի` որ չնայած արտահայտման ազատության սահմանադրական երաշխիքների. "Իշխանությունները ոչ ֆորմալ կերպով ճնշում են գործադրում` հայաստանցիների մեծամասնության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը` հեռարձակող մեդիան, վերահսկողության տակ պահելու նպատակով": Սրանց տես` նախ թող բարի լինեն արեւմտյան խոշորագույն հեռուստաընկերությունների անազատությունը հենց անազատություն կոչեն, քանզի այդտեղի գրաքննության համեմատ` նույնիսկ սովետական գրաքննությունը գլուխի պատով էր տվել, եւ երկրորդը` էլ որտե՞ղ կգտնեք այդքան ազատ համացանց, ուր յուրաքանչյուրը արտահայտում է այն ամենը, ինչ խելքին կփչի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ