Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«2017-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՄԿՈՒՍԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՈԿՈՍՆԵՐ ԿՀԱՎԱՔԻ ՈՒ ԿՄՏՆԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ»

Արխիվ 12-16

«2017-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՄԿՈՒՍԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՈԿՈՍՆԵՐ ԿՀԱՎԱՔԻ
ՈՒ ԿՄՏՆԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ»


ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները: Ըստ որի` ԼՂՀ ԱԺ են անցել 5 քաղաքական ուժ` «Ազատ Հայրենիք», «Ազգային վերածնունդ», Արցախի ժողովրդավարական կուսակցություն, ՀՅԴ, «Շարժում 88»: Իսկ անցողիկ շեմը չեն կարողացել հաղթահարել երկու կուսակցություն` ԼՂ Կոմկուսը ու «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
–Ընկեր Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
– Ճիշտն ասած, ոչ միայն ԼՂՀ, այլ ընդհանրապես նաեւ մեր` Հայաստանի Հանրապետությունում, ընտրությունները չեն կայանում: Ընտրություններում հատուկ ընդգծվում են, թե ում քանի տոկոս է հասնում եւ այլն:

Իհարկե, ընտրությունների արդյունքներին ծանոթ եմ, եւ ինձ առանձնապես հետաքրքրում էր ԼՂ Կոմունիստական կուսակցությունը, բայց, ցավոք, շատ քիչ ձայն էին հավաքել, իսկ մնացածը` ինչպես որ միշտ:
– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ի՞նչը խանգարեց Կոմկուսին հաջողության հասնել:
– Ինձ թվում է` երեւի, կազմակերպչական աշխատանքը կաղաց: Տարածքային կազմակերպությունները, հավանաբար, չկարողացան իրենց ուժերը մոբիլիզացնել: Բացի դա, նաեւ ոչ օբյեկտիվ վերաբերմունք եղավ ընտրությունների ժամանակ, ու դրա համար էլ այդպիսի ցածր տոկոս ունեցավ Կոմկուսն այս ընտրություններում:
– Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը երեկ առանձնակի խանդավառությամբ նշել էր, թե լավ լուր է այն, որ Կոմունիստական կուսակցությունն Արցախի խորհրդարանում ներկայացված չէ: Ի՞նչ չի կարողանում կիսել «Ժառանգությունը» Կոմկուսի հետ:
– Ինձ համար զարմանալի է, որովհետեւ դրանք տարբեր քաղաքական հոսանքներ են: Ոչ մի համեմատություն «Ժառանգության» եւ Կոմունիստական կուսակցության միջեւ չի կարող լինել: Կոմկուսը ամուր գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է եւ այդ տեսակետից, եթե այդպիսի չարակամություն կա, դա միայն ու միայն խոսում է ոչ «Ժառանգության» օգտին: Կոմկուսը 100-ամյա կուսակցություն է, ու անհամեմատելի է «Ժառանգության» հետ, չգիտեմ, թե պատճառն ինչ է, որ իրենք այդպիսի բացասական տրամադրվածություն ունեն եւ ուրախացել են, որ Կոմկուսը խորհրդարան չի անցել:
– ԼՂՀ-ում Կոմունիստական կուսակցության ձախողումը խորհրդարանական ընտրություններին կխանգարի՞ ՀՀ Կոմկուսին մասնակցել 2017 թվականին կայանալիք ԱԺ ընտրություններին:
– Ինձ թվում է` սա լավ դաս եղավ, բայց Կոմկուսը կհամախմբվի, այդ թվում` Արցախի Կոմկուսը ակտիվ դերակատարություն կունենա, եւ ես չեմ կասկածում, որ 2017 թվականի ընտրություններին Կոմկուսն անպայման համապատասխան տոկոսներ կհավաքի եւ կմտնի Ազգային ժողով: Դրանում ես մի տոկոս չեմ կասկածում, ու դրա վառ ապացույցն էր մայիսմեկյան մեր երթը, որը շատ հզոր էր: Մարդիկ բարձր տրամադրությամբ, նպատակային ձեւով եկել էին մասնակցելու, կարծես թե, լավ տարիների շքերթը լիներ: Միգուցե, իշխանություններին դուր չեկավ դա, որովհետեւ Կոմկուսը արմատական ընդդիմադիր կուսակցություն է, բայց ինձ թվում է` առաջիկայում ամեն ինչ կլինի հոգուտ մեզ: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ Կոմկուսի համապատասխան տոկոսներ չհավաքելուն, ոչինչ, ամեն ինչ էլ լինում է, ու ամեն ինչ դեռ առջեւում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ