ԳՈՐՏԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ԳՈՐՏԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տեվական ժամանակ է, ինչ Երվանդ Քոչար 5-7 շենքերի բակը վերածվել է բառիս բուն իմաստով ճահճի, իսկ գարնանային անձրեւի հետ մեկտեղ շենքի բնակիչներին այցի են եկել գորտերը: Անձրեվաջրերը լցվում են բակի տարածքով մեկ, խառնվում աղբի հետ եւ պարզապես վառ երեւակայություն է պետք տեսնել եւ զգալ այն հոտն ու տեսարանը, ինչը <վայելում են> վերոնշյալ շենքի բնակիչները: Այս մասին <Իրավունքը> անդրադարձել է շենքի բնակիչների ահազանգի հիման վրա, սակայն կենտրոն համայնքի մամլո խոսնակ Լուսինե Միրաքյանը մեզ փոխանցել է. «Նման բողոք մենք չենք ստացել, բայց թաղապետարանը տեղյակ է խնդրից: Քայլեր բազմիցս ձեռնարկել են, պարզապես կան հարցեր, որոնք անմիջապես չեն լուծվում, այլ ներառվում են ծրագրերում»:
Դե ինչ, բնակչի, կամ ինչու չէ նույնիսկ լրատվամիջոցի կողմից բարձրացրած շատ հարցեր նոր չէ, որ արհամարվում է հատկապես կենտոն վարչական շրջանի կողմից, մասնավորապես հարցի մասին տեղյակ պահելուց հետո:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
