Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ 74 ՏԱՐԵԿԱՆ ԿՆՈՋ ՀԱՆԴԵՊ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼ ԿԱԼԱՆՔԸ"

Արխիվ 12-16

"ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ 74 ՏԱՐԵԿԱՆ ԿՆՈՋ ՀԱՆԴԵՊ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼ ԿԱԼԱՆՔԸ"

Երեկ երեկոյան կալանավորվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախկին պատգամավոր, ԱԺ 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր, "Գարուն" արտադրական միավորման սեփականատեր Գոհար Ենոքյանը: Ավելին` այս մութ պատմության առնչությամբ տարածվող լուրերում շոշափվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի` Ցուվեցի Կարոյի անունը: Պատճառները պարզելու համար "Իրավունքը" նախեւառաջ փորձեց կապ հաստատել ՀՔԾ-ի հետ, սակայն ապարդյուն: Ի վերջո, մեզ հաջողվեց ուշ երեկոյան զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ, ով հենց այդ պահին գտնվում էր ՀՔԾ-ում ու անձամբ զրուցել էր տիկին Ենոքյանի հետ, ինչի մասին նշեց.
–Կարծում եմ` Հատուկ քննչական ծառայության իրավասության շրջանակում է հարցին պարզաբանում տալ, թե ինչու է տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոց ընտրվել կալանքը եւ ինչ մեղադրանքով: Իհարկե, ես զրուցել եմ տիկին Ենոքյանի հետ եւ ներկայացրել է իր վարկածը, իր տեսակետը, բայց ինձ իրավասու չեմ համարում այդ մասին խոսել: Այս պահին ինձ զուտ հետաքրքրում է տիկին Ենոքյանի առողջական վիճակը, որովհետեւ նա ունի շատ բարձր ճնշում, ունի նաեւ առողջական շատ լուրջ այլ խնդիրներ (կանացի): Եվ ես` որպես պատգամավոր, որպես կին, ուղղակի, անընդունելի եմ համարում 74 տարեկան կնոջ հանդեպ խափանման միջոց կիրառել կալանքը: Ակնկալում եմ, որ իմ պատգամավոր գործընկերներն էլ կմիանան իրենց ստորագրությամբ, որպեսզի դիմենք` տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Հիմա դեռ այստեղ եմ եւ հույս ունեմ, որ հենց այսօր էլ հնարավոր կլինի խափանման միջոցը փոխել:
– Տիկին Զոհրաբյան, մամուլում նաեւ այս գործով շրջանառվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի անունը, որեւէ տեղեկություն ունե՞ք այս մասին:
– Ո՛չ, կարծում եմ` բոլոր պարզաբանումները պետք է ստանալ իրավապահ մարմիններից: Իսկ ինձ այս պահին հետաքրքում է միայն տիկին Ենոքյանի առողջական վիճակը, որովհետեւ կրկնում եմ` տիկին Ենոքյանի առողջական վիճակն այնպիսին է, որ չեմ կարծում, թե այդպիսի առողջական վիճակով նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանքը ընտրելը ճիշտ է: Ինչ վերաբերում է գործի իրավական կողմին, այդ հարցով թող պարզաբանումներ տան իրավապահ մարմինները:
Ի դեպ, նշենք, որ որոշ ժամանակ առաջ կալանավորվել էր նաեւ Գ.Ենոքյանի հարազատներից մեկը, որը նույնպես առնչվում էր "Գարուն" արտադրական միավորման հետ: Հավելենք նաեւ, որ "Իրավունքը" փորձեց գործի առնչությամբ պարզաբանում ստանալ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կ.Կարապետյանից, սակայն նրա հեռախոսազանգին ուշ երեկոյան պատասխանեց մեկ այլ տղամարդ` վստահեցնելով, որ պարոն Կարապետյանը այդ պահին զբաղված է եւ կպատասխանի ավելի ուշ: Բայց այդպես էլ նրան չհաջողվեց գտնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ