Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՓՈՔՐԻԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆ ԻՐ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԳՐԱՎԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՓՈՔՐԻԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆ ԻՐ ԿԱՏԱՐՄԱՄԲ
ՎԱՂՈՒՑ ԷՐ ԳՐԱՎԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


7-ամյա ԹԱԹՈՒԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ դուդուկի միջոցով «Դլե յամանի» հնչյունները տարածեց Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ ՀՀ նախագահի հետ միասին ներկա էին մի քանի երկրների նախագահներ, պաշտոնական պատվիրակություններ, դիվանագետներ եւ այլ պաշտոնատար անձինք: Ի դեպ, միջոցառման ժամանակ, պտտվեցին խոսակցություններ, թե իբրեւ փոքրիկը ՀՀ նախագահի թոռնիկն է: «Իրավունքը» պարզեց, որ Թաթուլն ամենեւին էլ ՀՀ նախագահի թոռնիկը չէ, այլ սովորում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դուդուկի բաժնում: Նվագել սկսել է 5 տարեկանից, իսկ մինչ այդ Թաթուլի անբաժան ընկերը եղել է փոքրիկ դհոլը, որից հետո արդեն անբաժան ընկեր է դարձել դուդուկը:


Թաթուլի դուդուկի ուսուցիչ Ժիրայր Հարությունյանն այսօր հպարտանում է իր սաների գրանցած հաջողություններով, քանի որ երկու տարի սովորելուց հետո Թաթուլն արդեն հասցրել է մասնակցել Գյումրու «Վերածնունդ» փառատոնին եւ դառնալ ոսկե մեդալակիր: Փոքրիկը նաեւ մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների եւ փառատոների, ինչպես նաեւ իր կատարումներով հանդես եկել "Երգող Արմավիր" մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: "Ծիծեռնակաբերդում նվագելու համար Թաթուլին անձամբ ընտրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ապրիլի 4-ին Բյուրականի երաժշտական ակադեմիայի բացման ժամանակ Թաթուլի կատարումը գրավել էր նախագահի ուշադրությունը, որից հետո էլ հանձնարարել էր, որպեսզի ապրիլի 24-ին Թաթուլը հանդես գա Ծիծեռնակաբերդում` «Դլե յամանի» կատարմամբ»,- պատմեց տաղանդավոր փոքրիկի ուսուցիչը եւ հավելեց, որ իր համար այս ամենը մեծ պատիվ է եղել, ուստի ամենայն պատասխանատվությամբ են սկսել նախապատրաստվել միջոցառմանը:

«ԹԱԹՈՒԼՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԸ»

Ժ. Հարությունյանի խոսքով` շատ կարճ ժամանակում Թաթուլը կարողացել է կատարել հանձնարարված առաջադրանքը. «Երբ իմացանք, որ ապրիլի 24-ին Թաթուլը պետք է ելույթ ունենա Ծիծեռնակաբերդում եւ կատարի «Դլե յամանը»  անմիջապես սկսեցինք պարապմունքը: Ունեինք ընդամենը մի քանի օր, բայց փառք Աստծո, ինչպես միշտ` Թաթուլն արդարացրեց մեր հույսերը: Փոքրիկը կարողացավ հուզել Ծիծեռնակաբերդ այցելած ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի հյուրերին":

«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ԼԱՎ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ»

Թաթուլը չի սիրում շատ խոսել, փոխարենը նախընտրում է նվագել. «Ամենաշատը սիրում եմ նվագել «Դլե յամանը»: Ծիծեռնակաբերդում էլ այս ստեղծագործությունը նվագեցի, ես գիտեմ այս ստեղծագործությունն ինչի մասին է... Երազում եմ դառնալ լավ դուդուկահար",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց քչախոս փոքրիկն ու շտապեց բեմ` «Երգող Արմավիր» մանկապատանեկան երգի մրցույթ-փառատոնին իր մասնակցությամբ եւս մեկ անգամ հուզելով հանդիսատեսին, իսկ հանդիսատեսն էլ փոքրիկին ծափահարեց հոտնկայս եւ «բրավոներով»:

ԲԵՄՈՒՄ ԹԱԹՈՒԼԻՆ ՄԻԱԿ
ԿԱՇԿԱՆԴՈՂԸ ԻՐԵՆԻՑ ԲԱՐՁՐ ԲԱՐՁՐԱԽՈՍՆ ԷՐ


Փոքրիկի անունը եւ մուտքը դեպի բեմ հանդիսատեսի մոտ առաջացրեց մեծ ոգեւորություն, քանի որ հարազատ քաղաքում արդեն ճանաչում են Թաթուլին: Ուստի հանդիսատեսի համակ ուշադրությունն ու ջերմությունը 7-ամյա փոքրիկին չէին կաշկանդում. Թաթուլին միակ կաշկանդողը իրենից բարձր բարձրախոսն էր` սակայն դա էլ հաղթահարեց` բարձրախոսը հավասարեցրին, որպեսզի դուդուկի ձայնը կարողանա հասցնել դահլիճի ամենավերջին շարքերում նստած հադիսատեսի ականջին ու սրտին: Ահա եւ վերջ, ելույթի համար ամեն ինչ պատրաստ էր: Բեմում փոքրիկ Թաթուլը կարծես դարձավ հասուն մարդ, ով ծայրից ծայր կարողացավ դուդուկի հնչյուններով լցել հանդիսատեսի հոգին, փոխանցել նրան իր հուզմունքն ու ապրումները: Փոքրիկ հրաշքի ստեղծած այս հոգեւոր կապը իր եւ հանդիսատեսի միջեւ ավարտվեց հանդիսատեսի առջեւ նրա երկար խոնարհումով:

«ՓՈՔՐԻԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՀԱՅԵՐԸ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆՔԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ»

Թաթուլ Համբարձումյանը գրավել է ոչ միայն երկրի նախագահի, այլեւ ՀՀ մշակույթի նախարարի ուշադրությունը, ով Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում եղավ նաեւ այն դպրոցում, որտեղ սովորում է Թաթուլը: Դպրոցում ՀՀ մշակույթի նախարարը Թաթուլի ուսուցիչ Ժիրայր Հարությունյանին պարգեւատրեց նախարարության պատվոգրով, նշելով. «Թաթուլը եւ նրա նման տաղանդավոր փոքրիկները Հայաստանի ապագան են: Փոքրիկ դուդուկահարը ցույց տվեց, որ հայերը 100 տարի անց նույնքան տաղանդավոր են եւ նույնքան դեպի ապագան նայող»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ