ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Արցախի ընտրությունները ընդունելի և ժողովրդավարական են համար
Արխիվ 12-16ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Արցախի ընտրությունները ընդունելի և ժողովրդավարական են համարել
Ամենայն հավանականության միջազգային հարթակներում իրենց «առևտուրը» չվտանգելու համար որոշ երկրներ, մասնավորապես՝ Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան հապ-շտապ հայտարարեցին, որ մայիսի 3-ին Արցախի Հանրապետությունում կայացած ԱԺ ընտրությունները չեն ճանաչում: Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ պետությունները, որոնք հայտաարաել են, թե չեն ճանաչում Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները շատ տարօրինակ է, քանի որ նման հայտարարություններ կատարելիս տվյալ երկրները հիմնվել են այն փաստի վրա, որ Արցախը որպես պետություն ճանաչված չէ: Սակայն, Դ. Բաբայանը նշում է, որ երկրի ճանաչված լինել-չլինելը և տվյալ երկրում ժողովրդավարական չափանիշներով, նորմալ ընտրությունները անցկացնելը տարբեր երևույթնոր են: «Պետությունը կարող է լինել ճանաչված, բայց կարող է անցկացնել ոչ լեգիտիմ ընտրություններ, ինչպես Ադրբեջանն է: Դրա համար կարծում եմ միշտ պետք է տարանջատել դա և ողջունել, երբ իրականացվում են նորմալ թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ»,- ասում է Դ. Բաբայանը:
ԱԺ ընտրությունները կայացած, ճանաչած և հատուկ շնորհավորած երկրների շարքում Արցախի Հանրապետության մամլո խոսնակն առաջին հերթին նշում է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Արցախում ՀՀ-ն հանդես է եկել պաշտոնական դիտորդական առաքելությամբ, բարձր է գնահատել անցկացված ընտրությունները, այն հայտարարել է կայացած և շնորհավորել է Արցախին: «Շնորհավորել են տարբեր այլ պետությունների ներկայացուցիչներ նույնպես, բայց այս համատեքստում կարելի է անուղղակի ճանաչում և շնորհավորանք համարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից կատարված հայտարարությունը, որտեղ փաստորեն նշել են, որ ընտրությունները ընդունելի են և ժողովրդավարական: Սա անուղղակի նույնպես շնորհավորանք է և ճանաչում»,- ասում է մամլո խոսնակը:
Արցախյան ընտրությունները կայացած են համարել և շնորհավորել են նաև Աբխազիայի Հանրապետությունը, Հարավային Օսիան, Մերձդնեստրը: Դ. Բաբայանի տեղեկացմամբ շուտով կշնորհավորեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներիը՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը, քանի որ. «Փաստորեն իրենք ճանաչել են այս ընտրությունները: Սա էլ է շատ կարևոր և բոլոր այն երկրների մասնակցները, որոնք եղել են այստեղ կարելի է նաև անուղղակի ճանաչում համարել: Իհարկե շատ հաճելի կլիներ, եթե շատ պետություններ ճանաչեին, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ մենք ընտրություններն անց ենք կացնում, որպեսզի մեր ընտրությունները ճանաչվեն այլ պետությունների կողմից: Սա ուղղակի մեր պետականաշինության կարևորագույն հատվածն ու ուղղությունն է»,- ասում է Դ.Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակի տեղեկացմամաբ շուտով շնորհավորական նամակներ կստացվեն նաև ԱՄՆ կոնգրեսականների, Ֆրանսիայի սենատորների և այլ ներկայացուցիչների կողմից, բայց այն, որ կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են փաստորեն ճանաչել ընտրությունները, սա առաջին անգամ է, ընդգծեց Դ. Բաբայանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
