⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Արխիվ 12-16

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ

ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

 

Ապրիլի 25-ին Հայաստան-Իրան սահմանն ապօրինաբար հատած 1992 թվականի ծնված իրանցի զինծառայողը, որին հայտնաբերել և հայկական կողմին էին հանձնել ռուս սահմանապահները ապաստան է հայցում Հայստանի Հանրապետությունից: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ԱԻ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Նա դավանափոխության հիմքով է ապաստան հայցում և դիմել է ՀՀ իշխանություններին: Միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից համապատասխան ընթացակարգի համաձայն ուսումնասիրություններն ավարտելուց հետո եթե համոզմունք ծնվի, թե երկյուղ կա, որ դավանափոխության պատճառով նա հալածանքների կենթարկվի, այդ դեպքում նյութերի համադրման արդյունքում համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Գ. Եգանյանը:


Միգրացիոն ծառայության պետի տեղեկացմամբ տարեկան 400-ից 500 ապաստան հայցող է դիմում Հայաստանի իշխանություններին և այս դեպքը հերթական դեպքերից մեկն է և չի կարող երկու երկրների միջև դիվանագիտական կոնֆլիկտի պատճառ դառնալ:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ