ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԿԱԴՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՈԼԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԿԱԴՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՈԼԱՐՆԵՐԸ
«Իրավունքը» շարունակում է ներկայացնել բարձրաստիճան անձանց հայտարարագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Իրանում ՀՀ-ում դեսպան Արտաշես Թումանյանի հայտարարագիրը, ըստ որի` դեսպանը հայտարարագրել է բնակարաններ, ինքնակամ կառույցներ, ավտոտնակ, ավտոհանգրվան,ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ: Բացի անշարժ գույքից`Արտաշես Թումանյանը հայտարարագրել է «VOLKSWAGEN PASSAT» մակնիշի ավտոմեքենա, 50000 դրամ բաժնեմաս, 195,000 դոլար, 16,000,000 դրամ:
Արտաշես Թումանյանը մինչ Իրանում դեսպան նշանակվելը պետական տարբեր ոլորտներում է աշխատել եւ դատելով նրա հայտարարագրից` տարիների ընթացքում այս պաշտոնյային հաջողվել է լավ կարողության տեր դառնալ: Ի դեպ, հրապարակումներից մեկի համաձայն`Արտաշես Թումանյանը ժամանակին` Քոչարյանի ղեկավարման տարիներին, լինելով նախագահի աշխատակազմի ղեկավար, իր մտերիմների անուններով է գրանցել իրեն պատկանող մի շարք օբյկետներ, իսկ հետո այդ մարդկանց հետ ունեցել տարաձայնություններ:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
