Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄԱՐԱԹՈՒԿ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՎԱԼՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՄԱՐԱԹՈՒԿ  ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՎԱԼՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»


 

Վերջին շրջանում լրատվամիջոցները տարբեր հրապարակումներով անդրադարձել են  «Մարաթուկ» տուրիստական ընկերության գործունեությանը` գրելով ընկերության կողմից դրսեւորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երևան-ՀունաստանիԿրետե կղզի ուղղությամբ և այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Ըստ հրապարակումների` «Մարաթուկը» չարաշահելով  իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ:  Ընկերությունը մեղադրվում  է նաև սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու և դրանք տարածելու համար: Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  ապրիլի 7-ինկայացած   նիստում (ՏՄՊՊՀ) հարուցել է  վարչականվարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորմանհամար:

«Իրավունքը»  «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանից վերոնշյալ հրապարակումների  մասին պարզաբանում խնդրեց:

-Պրն Վարդանյան,   լրատվամիջոցները տարբեր հրապարակումներում  «Մարաթուկ» տուրիստական գործակալությանը  մեղադրել էին դիրքի չարաշահման ու հակամրցակցային գործունեության մասին: Ինչպե՞ս եք արձագանքում  վերոնշյալ մեղադրանքներին:

-Նախ  ասեմ, որ իմ ընկերության մասին  այս  մեղադրանքները սկսվել են քաղաքացի Արամ Շահինյանի  բողոքից` ուղղված «Իրազեկ եւ պաշտանված սպառող» ՀԿ-ին: Մասնավորապես քաղաքացի Շահինյանը այս տարվա ապրիլի 13-ին դիմել  է   «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ին` տեղեկացնելով հետեւյալը. « 2015 թ-ին «Լեւոն Թրավել»   տուրիստական գործակալությունից գնել եմ ավիատոմս դեպի  հունական Կրետե կղզի: Այնուհետեւ մամուլից տեղեկանալով, որ  «Մարաթուկ» ընկերությունը  դեռեւս  չունի Երեւան-Կրետե-Երեւան ուղիղ չվերթ իրականացնելու իրականացնելու թույլտվություն, ցանկացել եմ հետ վերադարձնել, սակայն ինձ ասել են, որ տոմսերը, անկախ ամեն ինչից, վերադարձի ենթակա չեն: Խնդրում եմ ձեր միջնորդությունը նշված խնդրի կարգավորման հարցում»:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից կազմակերպվող «Երևան-Կրետե-Երևան» ավիաչվերթի  ավիատոմսի վերադարձի հետ կապված որևէ խախտում առկա չէ:

Մասնավորապես, ավիատոմսի տրամադրմամբ քաղաքացու և ավիատոմսը վաճառող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, եւ  քանզի ավիատոմսի վրա նշված է, որ նման կարգի ավիատոմսերը վերադարձի ենթակա չեն, իսկ  քաղաքացին տեղյակ է եղել այդ մասին, տոմսը գնելով ազատ կամարտահայտությամբ,  ընդունել է պայմանագրի պայմանը:

Չնայած դրան` հաջորդ օրը այդ անձը վերադարձել է  եւ մեծ աղմուկ բարձացնելով` պահանջել տոմսի արժեքի վերադարձ:

Նպատակ ունենալով պարզել տոմսը գնած անձի անհասկանալի վարքագիծը  և վերջին օրերին մեր ընկերության շուրջ բարձրացված աղմուկը՝ ուսումնասիրվեց համացանցում տեղ գտած տեղեկությունները, որոնց հիման վրա «Facebook» սոցիալական ցանցում  հայտնաբերվեց տոմսը գնած անձի   մտերիմ կապը «Ակտի  տուր» ընկերության հետ, որը այս տարի եւս իրականացնում է ոչ կանոնավոր ավիաչվերթ՝ նույն՝ «Երևան-Կրետե-Երևան» ուղղությամբ:















Բացի այդ, մամուլն անդրադարձել էր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեությանը՝ նշելով, որ ընկերությունը վաճառում է տոմսեր գոյություն չունեցող ուղղությամբ և չկա թռիչքների իրականացման երաշխիք:

Համաձայն «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր  չվերթների իրականացման թույլտվությունների տրման» կարգի՝ օտարերկրյա օդանավ շահագործողը, որը նախատեսում է  ոչ կանոնավոր չվերթներ իրականացնել ՀայաստանիՀանրապետություն, պետք է պարտադիր կարգով ստանա Գլխավոր վարչության թույլտվությունը: Նման թույլտվություն ստանալու համար օդանավ շահագործողը չվերթի իրականացման օրվանից 14 աշխատանքային օր առաջ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ 13.02.2015 թվականին Հունաստանի ազգային փոխադրող «AEGEANAirlines» ավիաընկերության հետ կնքելով ոչ կանոնավոր չվերթների իրականացնելու պայմանագիր, կարող էր իրականացնել ավիատոմսերի վաճառքը, իսկ թույլտվություն ստանալու համար դիմել չվերթից առնվազն 14 օր առաջ: Չնայած դրան` ընկերությունը, բարեխիղճ եւ պարտաճանաչ լինելով թե՛ իր գործունեության,  թե՛ իրավունք սահմանող փաստաթղթերի հարցում Գլխավոր Վարչություն է դիմել եւ «Երևան-Հերակլիոն-Երևան» ոչ կանոնավոր չվերթի թույլտվություն ստացել  դեռ ապրիլ ամսին:














«ՄարաթուկՀոլդինգ»  ՍՊ ընկերությունը իր գործունեությունը ծավալում է գործող օրենսդրության շրջանակներում: Ընկերության կողմից կազմակերպված բոլոր չվերթները կատարվել են սահմանված ժամկետներում՝ չվացուցակներին համապատասխան:

Ընկերությունը շարունակելու է գործել գործընկերների հանդեպ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում՝ հավատարիմ մնալով սպառողների շահերին:














-Իսկ  սպառողների մոլորեցնելու մեղադրանքներին,  որոնք առնչվում են բուկլետի վրա պատկերված Կրետե կղզուն, որը, իբր  Կրետեն չէ, այլ Սանտորինին:

-Դա եւս իրականությանը չի համախատասխանում: Մեր բուկլետի վրա պատկերված է Կրետե կղզին, որը կարելի է գտնել նաեւ   համացանցում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ