Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄԵ՞Ն

Արխիվ 12-16

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՈՉ

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ  ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄԵ՞Ն


 

Մայիսի երեքին Արցախում տեղի ունեցան  խորհրդարանական ընտրություններ: Նախնական տվյալների համաձայն` անցողիկ շեմը հաղթահարել են  «Ազատ հայրենիք» կուսակցությունը` 47%,«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»` 19%,«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 19%, «Շարժում-88» կուսակցությունը` 6.5%, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5%-ի շեմին է: 

 

«Իրավունքը» «Շարժում-88» կուսակցությամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանից, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր իր թեկնածությունը Ասկերանի 5-րդ ընտրատարածքում եւ հաղթահարել անցողիկ շեմը, ասաց. «Ընտրություններն Արցախում անցել են հանդարտ, հանգիստ մթնոլորտում: Խախտումներ մեր կողմից չեն գրանցվել, լցոնումներ, վարչական ռեսուրսի կիրառում եւս չենք արձանագրել: Ընտրությունների անցկացումը գնահատում ենք բավարար»,- ասաց Վ. Բալասանյանը:

- Պրն Բալասանյան,  սպասելի՞ էր, որ «Շարժում-88» կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, 6,5%  ձայն կստանա:

- Դե ընտրողներն են  այդպես որոշել: Ես ինչ կարող եմ ասել:Ամեն մեկն էլ ուզում  է հաղթել,բայց դե ինչ կարող ենք անել: Ընտրողներն այդպես են որոշել:

- Տպավորությունն այնպիսին է, որ Արցախի խորհրդարանում ստեղծվել է իշխանության եւ ոչ իշխանական ուժերի  հավասարակշռություն:

- Այո, այդպես է:

- Հնարավո՞ր է խորհր դարան անցած ոչ իշխանական ուժերը   դաշինք կազմեն:

-Դա կորոշի, երբ կձեւավորվի ազգային ժողովը: Հիմա այդ մասին ոչինչ չեմ կարող ասել:

-Որպես մեծամասնականով առաջադրված եւ հաղթած թեկնածու` Արցախի խորհրդարանում ինչ խնդիրներ եք բարձրաձայնելու:

- Հիմնականում աշխատելու եմ Արցախի անվտանգության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ բարձրաձայնելու է  սոցիալական բազմաթիվ  չլուծված խնդիրներ:

- Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ  Արցախը ժողովրդավարական մակարդակով ընտրություններ  անցկացրեց:

- Այո: Ավելին ասեմ` որպես  մեծամասնականով առաջադրված թեկնածու ես վստահված անձինք չեմ ունեցել, բայց արդարացվել է նրանց չլինելը, քանի որ ընտրական հանձնաժողովները լուրջ են վերաբերվել ընտրական գործընթացին` հատկապես  հաշվարկներ կատարելիս: Այս մշակույթը պետք է  Հայաստանում էլ մտցվի:

- Որպես ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ, ըստ էության գո՞հ եք Արցախի իշխանությունից:

-Այո: Մենք տեսնում ենք, որ  քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվել:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ