Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժինը սկսել է ծառայություն մատուցել
Արխիվ 12-16Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության
հյուպատոսական բաժինը սկսել է ծառայություն մատուցել
Հայաստանում Չեխիայի հանրապետության փոխդեսպան և հյուպատոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Անի Շագինյանովան «Իրավունք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած դեսպանատունը գործում է 2012 թվականից, սակայն Հյուպատոսական բաժինն այսօրվանից է սկսել ծառայություններ մատուցել: «Այսօր, Հյուպատոսական ծառայության առաջին աշխատանքային օրը Շենգենյան կարճատև վիզա ստանալու 24 դիմում է եղել: Առայժմ դժվար է ասել, թե դիմումներից քանիսին կտրամադրվի մուտքի արտոնագիր, քանի որ ընթացակարգը մի քանի օր է տևում»,- ասաց Ա. Շագինյանովան: Ա. Շագինյանովայի տեղեկացմամբ չնայած Շենգենյան վիզայի տրամադրման համար 30-օրյա ժամկետ է սահմանված, սակայն ամենայն հավանականության Հյուպատոսական ծառայությանը դիմած քաղաքացիներն իրեց դիմումի պատասխանը կստանան 7-ից 15-օրյա ժամկետում: Ի դեպ, տիկին հյուպատոսը հավելեց նաև, որ մինչև մայիսի 28-ը հյուպատոսական ծառայությանը դիմում նեկայացնելու բոլոր օրերրը զբաղված են և այս պահին արդեն հերթագրվել է 200-ից ավելի ՀՀ քաղաքացի:
Նշենք, որ մինչ այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Չեխիայի հանրապետություն մեկնելու մուտքի արտոնագիր ստանալու համար կարող էին դիմում ներկայացնել կամ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայություն, կամ՝ Չեխիայի Հանրապետության Վրաստանի Հյուպատոսական ծառայություն:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
