ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Արխիվ 12-16ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ
ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
5. «Խաղաղություն և զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ,
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%:
1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»),
2. Արսեն Առուստամյան (անկախ),
3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),
6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
8. Դավիթ Իշխանյան («Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն),
9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»):
Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – եթե 5%-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով, ապա՝ 1 համամասնական մանդատ, այլապես կուսակցություններից մեկը կստանա այդ մեկ մանդատը, իսկ թե որ կուսակցությունը, դժվար է ասել:
1 մանդատ ևս պետք է տրվի կուսակցություններից մեկին՝ կորսված ձայների վերաբաշխման շնորհիվ: Այս 32 մանդատին գումարվում է 1 անկախ պատգամավորի մանդատ:
Հիշեցնենք, Արցախում արդեն 6-րդ անգամ անցկացվող խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու համար գրանցվել էր մոտ 70 մասնակցություն, ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7՝«Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները և մեծամասնական ընտրակարգում` 46 անձ:
