Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԵՐԳՉՈՒՀԻ ՌՈՒՍԼԱՆԱ. «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐ ՈՒ ՀԻԱՑՄՈՒՆՔ»

Արխիվ 12-16

ԵՐԳՉՈՒՀԻ ՌՈՒՍԼԱՆԱ. «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐ ՈՒ ՀԻԱՑՄՈՒՆՔ»

 

Իր աշխարհով մեկ շրջագայությունների ընթացքում ուկրաինուհի սեքս սիմվոլ Ռուսլանան, որը միարժամանակ Ուկրաինայի ժողովրդական դերասանուհի է, հասել է Բաքու եւ այնտեղ հայտարարել, որ նա աշխարհով մեկ շրջագայում է, որպեսզի Ուկրաինայի մասին ճշմարտություն տարածի: Սակայն նորընծա «քաղաքական գործչին», ում ավելի սովոր ենք տեսնել կիսամերկ վիճակում, Բաքվում հավանաբար ներարկել են նավթադոլարների չափից ավելի մեծ դոզա: Համենայն դեպս, սեքս սիմվոլը սկսեց խոսել ադրբեջանական բանաձեւերով. «Օկուպացված տարածքները ժամանակավոր երեւույթ է... եկել խլել են մեր հողերը, Ղրիմը եւ Ղարաբաղը նույն ձեռագիրն է» եւ այլն:

Ադրբեջանական ներարկումը եղել է այնքան հզոր, որ Ռուսլանան հայտարարեց, որ «ադրբեջանցիները եւ ուկրաինացիները ունեն հարազատական կապ»: Հատկապես ինչ նկատի ունի Ռուսլանան եւ, արդյոք նա ադրբեջանցիներին դասում է սլավոնների շարքին, կամ էլ ուկրաինացիներին` թյուրքերի, նա չճշտեց, սակայն ավելացրեց, որ այդ ազգերի միջեւ «ձեւավորվել է փոխադարձ սերն ու հիացմունքը»: Դժվար թե Ռուսլանայի այդ կարծիքը Ուկրաինայում կիսում են բոլորը, սակայն այն, որ որոշ ուկրաինուհիներ սեր ու հիացմունք են տածում ադրբեջանցիների նկատմամբ փաստ է:

Այս մասին, ի դեպ, ադրբեջանասեր երգչուհին տվել է հարցազրույց հենց Ադրբեջանում` vesti.az կայքին:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ