Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՄՆՈՎԻՆ ՓՈԽԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՄՆՈՎԻՆ ՓՈԽԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ

 

1994 թ.-ից մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը: Օրվա առիթով «Իրավունքը» «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանին խնդրեց իր դիտարկումները ներկայացնել Հայաստանի անկախացման տարիներից մինչ օրս մամուլի անցած ուղու վերաբերյալ:

- Պարոն Մելիքյան Հայաստանն անկախացումից հետո էվոլյուցիոն ի՞նչ ճանապարհ է անցել:


- 90-ականների սկիզբը մենք համարում ենք հայաստանյան լրատվամիջոցների եթե ոչ ոսկե, ապա խոսքի ազատության արծաթե դարը: Այն առումով, որ կոմունիստական մամուլը տոտալիտար երկրում սպասարկում էր մեկ կուսակցության և բազմակարծությունը բացակայում էր: Առկա էր գրաքննություն և 90-ականների սկիզբը կարծես թե ազատ շնչելու և ազատ գործելու ժամանակահատված էր: Դրանից մեծ հաճույքով օգտվում էին և քաղաքացիները և տարբեր կուսակցությունները: Մենք ունեցանք բազմակուսակցական մամուլ, որը ավելի հետաքրքիր էր, քան նախորդ դարաշրջանի մամուլը: Մարդիկ ազատորեն հիմնում էին նոր լրատվամիջոցներ և այդ առումով շատ հետաքրքիր ժամանակահատված էր: Ցավոք դա երկար չտևեց և 90-ականների կեսերին զգացվեց, որ ամեն դեպքում իշխանությունները ուզում էին այդ ոլորտում գերիշխող դիրք գրավել: Մենք հիշում ենք, թե 90-ականների կեսերին ինչպես փակվեցին դաշնակցական մի շարք լրատվամիջոցներ հենց կուսակցության գործունեության կասեցման հետ միասին: Ավելի ուշ, մենք տեսանք, թե ինչպես էին իշխանությունները փորձում վերահսկողություն իրականացնել նախ և առաջ հեռուստաընկերությունների վրա:

- 2000-ականնների սկզբին էլ ճնշումները նույն տեմպով շարունակվելու արդյունքում եթրից զրկվեց «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը:

- Այո, 2002 թվականին, ակնհայտորեն, քաղաքական պատվերով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը եթերից զրկեց «Ա1 պլյուս»-ը և դրանից հետո միջազգային կազմակերպությունները նույնպես հայաստանյան լրատվամիջոցները գնահատում էին որպես ոչ ազատ: Այդ տենդը՝ անպայման վերահսկողության տակ պահել հեռարձակման ոլորտը, շարունակվեց և հիմա էլ մենք ասում ենք, որ չնայած մենք գործ ունենք բազմակուսակցական եթերի հետ, բայց այնուամենայնիվ Հայաստանում չկայացան անկախ հեռուստաընկերությունները, որը թերևս ամենալուրջ խնդիր է ինֆորմացիոն ոլորտում:

- Էլեկտրոնային լրատվամիջոցների մուտքը ԶԼՄ Ձեր կարծիքով տրանսֆորմացիայի ենթարկե՞ց լրատվական դաշտն առհասարակ:

- Այն ավելի ազատ է, չնայած պետք է նաև նկատել, որ այստեղ նույնպես տարբեր քաղաքական ուժեր հետաքրքրություններ են դրսևորում, սակայն էլեկտրոնային լրատվամիջոցներն առավել ազատ են լրատվական այլ միջոցների համեմատ:

- Ընդհանուր առմամաբ կարո՞ղ ենք հայաստանյան մամուլն ազատ համարել:

- Մենք ունենք լրատվամիջոցների և խոսքի ազատության բավականին ցածր մակարդակ: Դա հիմնավորեմ հետևյալ կերպ՝ նախ հեռարձակման ոլորտն իհարկե վերահսկվող է և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք ունենք, որն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել: Մեր կազմակերպությունն այլ կազմակերպությունների հետ համատեղ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Կառավարությանը: Եթե հեռուսատատեսության և ռադիոյի մասին օրենքը բարեփոխվի և համապատասխանեցվի միջազգային չափանիշներին, ապա մեծ առաջընթաց կլինի նաև խոսքի ազատության ոլորտում և ես կարծում եմ, որ միջազգային կազմակերպությունները չեն կարող չնկատել այդ բարեփոխումները:

- Քիչ չեն դեպքերը, երբ ոչ միայն ճնշումների է ենթարկվում լրատվամիջոցը, այլև՝ բռնություններ են իրականացվում լրագրողների հանդեպ: Այս առումով Ձեր կարծիքով ինչպիսին է վիճակը մեր երկրում:

- Մեզանում շատ վատ է իրավիճակը այն առումով, որ բազմաթիվ ֆիզիկական բռնություններ են տեղի ունենում լրագրողների նկատմամաբ և փաստորեն դեպքերը մինչև վերջ չեն հետաքննվում և մեղավորները չեն պատժվում: Անցյալ տարի տեղի ունեցած 9 դեպքերից ոչ մեկի դեպքում պատժվողներ չեղան, մինչդեռ շատ ակնհայտ ֆիզիկական բռնություններ անձանագրվեցին: Նույնը կարելի է ասել այս տարվա ապրիլի 22-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անվտանգության աշխատողների կողմից «Ազատաություն» ռադիոկայանի և «Ա1 պլյուս»-ի թղթակիցների նկատամամբ ֆիզիկական բռնության ենթարկելուվերաբեյալ: Այդ դեպքով քրեական գործ առ այսօր այդպես էլ չի հարուցվել: Այդ ամենը հիմք է տալիս բացասական գնահատականներ արձանագրել: «Ֆրիդըմ Հաուս» միջազգային կազմակերպությունը գնահատելով հայաստանյան մամուլի ազատության ինդեքսը գրեթե նույն գնահատականն է արձանագրել և ես կարծում եմ, որ այստեղ մտածելու տեղ կա: Առաջին հերթին մեզ է հարկավոր այդ բարելավումը:

- Քիչ չեն դեպքերը, երբ մամուլի հրապարակումների պատճառով դատական պրոցեսներ են սկսվում, դրանով փորձ անելով ճնշում գործադրել լրատվամիջոցի վրա: Մասնավորապես՝ «Իրավունք»-ը նման մի քանի դատական պրոցեսների մեջ է աղանդավորական կազմակերպությունների, համասեռամոլների մասին հրապարակումներում իր դիրքորոշումը հայտնելու համար: Ձեր կարծիքով արդյո՞ք սա բռնության դրսևորում չէ լրատվամիջոցի վրա, երբ լրատվամիջոցը իր տեսակետն է արտահայտում այս կամ այն երևույթի վերաբերյալ:

- Մենք այդ երևույթի վրա հատկապես 2011 թվականին մեծ ուշադրություն դարձրեցինք, որովհետև երբ նոր էր ապաքրեականացվել վիրավորանքը և զրպարտությունը, այդ տիպի գործերով ընդդեմ լրատվամիջոցների մեծ ալիք բարձրացավ:Մենք այն ժամանակ էլ և հիմա էլ պնդում ենք, որ այդ հայցերն ուղղված են ճնշում գործադրելու համար լրատվամիջոցի վրա, որպեսզի առհասարակ սուր խոսքը, քննադատությունը պակասի: Մյուս կողմից իհարկե, նաև մենք ականատես ենք լինում, երբ լրատվամիջոցն ինքն է խախտում է էթիկայի նորմը և վիրավորանք ու զրպարտություն է հրապարակում:Այնպես որ մենք, սովորաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքի կոնկրետ գնահատական ենք տալիս, եթե մեզնից մեկնաբանություն են խնդրում: Դեպքերը շատ տարբեր են, բայց որ այդ միտումը նկատվում է, երբ որ դատական հայցերն օգտագործում են որպես ճնշման գործիք լրատվամիջոցի դեմ ակնհայտ է:


Վերջում Աշոտ Մելիքյանը շնորհավորեց «Իրավունք»ի ողջ անձնակազմին Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մենք էլ մեր կողմից են շնորհավորում Աշոտ Մելիքյանին և մեր բոլոր կոլեգաներին, մաղթելով նորանոր ձեռքբերումներ և լրագրողական համերաշխություն:

Ի դեպ՝ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 24-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ