Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ԱՐՑԱԽՑԻՆ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ` ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱ՞Ն ԹԵ՞ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԻՆ»

Արխիվ 12-16

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ԱՐՑԱԽՑԻՆ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ` ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱ՞Ն ԹԵ՞ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԻՆ»

 

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը ժամանակի հետ Արցախն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա, եւ մեր ընտրությունները օրինակ կծառայեն մյուսների համար։

Խոսելով  կառավարման երկու`  նախագահական ու խորհրդարանական մոդելների մասին` Արցախի նախկին նախագահի խոսքով` Արցախի ժողովուրդը պետք  է որոշի` որ մոդելն է ավելի նպատակահարմար:

Հիշեցնենք` այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ