Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԿՅԱՆՔԻ 85-ՐԴ ՏԱՐՈՒՄ ԻՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ ԿՆՔԵՑ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԼԵՅԼԻ ԽԱՉԱ

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔԻ 85-ՐԴ ՏԱՐՈՒՄ ԻՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ ԿՆՔԵՑ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայ թատրոնի ինքնատիպ անհատականություններից մեկը` Լեյլի Խաչատրյանը, դերասանուհի, ով հայ բեմին ժառանգեց ուշագրավ և հետաքրքիր կերպարներ, շարունակեց 20-րդ դարի երկրորդ կեսի հայ և ռուսական բեմի մեծերի լավագույն ավանդույթները:

Լեյլի Խաչատրյանը ծնվել է 1930 թ. մայիսի 2-ին, հայտնի երաժիշտների ընտանիքում: Նրա հորեղբայրը մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն էր, ով ապագա դերասանուհու մեջ սերմանեց սեր դեպի արվեստն ու երաժշտությունը: Դպրոցն ավարտելուց հետո Լեյլին մեկնեց Մոսկվա, որտեղ ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան՝ վոկալի բաժին: Այն գերազանց ավարտելուց հետո եկավ Երևան և ուսանեց Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի՝ դերասանական ֆակուլտետում: Նրա վարպետները՝ Վ. Աճեմյանը, Ա. Գուլակյանը, Վ. Վարդանյանը, միանգամից տեսան Լեյլիի բացառիկ տաղանդը:

Նրան հրավիրում էին աշխատանքի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, սակայն դերասանուհին ընտրեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, քանի որ այն ավելի հոգեհարազատ էր իրեն: 1956 թ. մինչև կյանքի ավարտը նա անմնացորդ նվիրվեց սիրելի թատրոնին՝ իր վառ անհատականությամբ զարդարելով բեմը:

Բազմաթիվ էին Լեյլի Խաչատրյանի խաղացած դերերը՝ շուրջ 150: Եվ դրանցից ոչ մեկը անցողիկ չէր: Նրա ստեղծած կերպարները չափազանց հետաքրքիր էին. թափանցում էր իր հերոսուհիների հոգու խորքը, կարողանում գտնել կերպարի ամենաթաքնված իմաստը և միայն իրեն հատուկ վարպետությամբ մատուցում այն: Նրա ստեղծած կերպարների շարքը կարելի է անվերջ թվարկել՝ Գոլդա, Խանումա, Սաբեթ, Տուրուսինա, Խլյոստովա, Ալեքսանդրա Դմիտրիևնա, Խախո և շատ ուրիշներ:

Լեյլի Խաչատրյանն իսկական մտավորական էր՝ բազմակողմանի զարգացած, միշտ զուսպ, սիրալիր, պատրաստ օգնության ձեռք մեկնելու իր գործընկերներին: Նրա հետ աշխատելը գերագույն հաճույք էր: Լեյլին ոչ միայն փայլուն դերասան էր, այլև հմուտ մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում՝ փոխանցելով մատաղ սերնդին իր վիթխարի փորձը:

Լ. Խաչատրյանն ուներ բազմաթիվ թատերական մրցանակներ և պարգևներ՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀԹԳՄ ոսկե մեդալ և այլն: 1976 թ. արժանացել էր ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 2004 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:

Լեյլի Վաղինակի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա` ս. թ. մայիսի 3-ին, ժամը18:00-20:00-ն, Երևանի Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մայիսի 4-ին, ժամը 12:00-14:00, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ