Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ԴԱՐՁԻ՞ Է ԵԿԵԼ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ԴԱՐՁԻ՞ Է ԵԿԵԼ

 

Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին,  «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Շաբաթ երեկո Կարմենի մոտ»  հաղորդաշարում եւս մեկ անգամ  հայտարարել է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղը  բանտն է, նա հանցագործ է, սահմանադրությունը բռնի կերպով ոտնահարելով  դարձավ նախագահ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին, իհարկե, նորություն չի ասում, քանի որ այդ մասին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ` «Իրավունքը» բազմիսց գրել է, սակայն ԱԱԾ նախկին պետը հերթական անգամ, «Հին ընկերներին չեն մոռանում» կարգախոսով առաջնորդվելով` կողմնակալ վերաբերմունք  է դրսեւորում  ՆԳ նախկին նախարար, հետախուզման մեջ  գտնվող Վանո Սիրադեղյանի հանդեպ: Մասնավորապես,   «Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը  Սիրադեղյանին համարում է մեր պետականության մեջ ներդրում ունեցող գործչի,  ցանկանում, որ Վանոն վերադառնա, բայց  քար լռություն է  պահպանում Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի ու նրա հանցագործ լինելու մասին, որի վերաբերյալ եւս տարբեր տարիներին եղել են հրապարակումներ: Նախկին պաշտոնյային  ընդամենը հիշեցնենք`Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է ինը դրվագից:

Անդրադառնալով իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերություններին`խնամի Շահնազարյանը հավաստիացնում է` քաղաքական  կոնսուլտացիաներ չկան իր եւ Տեր-Պետրոսյանի միջեւ, սակայն Քոչարյանի նկատմամբ խորը հակակրանքը նրան, այնուամենայնիվ, ստիպում է «կծել» ՀԱԿ առաջնորդին` ասելով, որ ճիշտ չէր համաժողովրդական շարժումը դնել ԲՀԿ-ի տրամադրության տակ:  Իսկ ԲՀԿ-ն մինչ փետրվարի քսանի հանրահավաքի չեղյալ համարվելն ու դրան հաջորդած գործողությունները համարվում էր Քոչարյանի «արբանյակը»:

ԱԱԾ նախկին պետը, սակայն, մի ուշագրավ հայտարարություն էլ է անում: Նա հայտարարում է, որ բազմիցս է քննադատել Սերժ Սարգսյանին, բայց հիմա ցանկացած հեղափոխական իշխանափոխություն սպառնալիք է մեր պետությանը: Մինչդեռ Դավիթ Շահնազարյանը  նախորդ տարի բավական ոգեւորված էր  Ուկրանիայում ստեղծված մայդանային իրավիճակով, ավելին` Շահնազարյանը հայտարարում էր, որ «Մայդանում պայքարում են ոչ միայն ուկրաինացիների, այլև մեր ժողովրդի ազատության ու անկախության համար, որովհետև Ռուսաստանը շարունակում է կիրառել իր նեո-կայսերական քաղաքականությունը Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ»:

Թե ինչ  շահեց մեր ժողովուրդը մայդանային արյունալի իրավիճակից, քաղաքագետներն ու փորձագետները լավագույնս կվերլուծեն, բայց  ՀՀՇ-ական նախկին պաշտոնյայի խաղաղասիրական հայտարարությունից կարելի է ենթադրել` հավանաբար, նախկին ՀՀՇ-ականը  դարձի է եկել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մայդանում պայքարում են ոչ միայն ուկրաինացիների, այլև մեր ժողովրդի ազատության ու անկախության համար, որովհետև Ռուսաստանը շարունակում է կիրառել իր նեո-կայսերական քաղաքականությունը Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ»

Read more at: http://168.am/2014/01/21/320453.html
Copyright © c.bavota
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ