76-ԱՄՅԱ ՋԱՎԱԽՔՑՈՒ ՈՏՔՈՎ ՄՈՍԿՎԱ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՄՆԱՑԵԼ Է 200 ԿՄ
Արխիվ 12-1676-ԱՄՅԱ ՋԱՎԱԽՔՑՈՒ ՈՏՔՈՎ ՄՈՍԿՎԱ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՄՆԱՑԵԼ Է 200 ԿՄ
«Իրավունքը» Մարտի 20-ին տեղեկացրել էր, որ 76-ամյա ջավախքցի Գրիշա Տեփոյանը մարտի 21-ին ոտքով Ջավախքից մեկնելու է Մոսկվա` մասնակցելու հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Այս նախաձեռնությամբ Գրիշա Տեփոյանը հարգանքի տուրք է մատուցում հայրենական մեծ պատերազմում զոհված հայ
զինվորներին, այդ թվում նաեւ հոր հիշատակին:
«Իրավունքը» պարբերաբար կապ է հաստատում պարոն Տեփոյանի հետ` տեղեկանալու, թե ուր է հասել եւ ինչպես է նա իրեն զգում «Գտնվում եմ Տուլայի մարզում եւ վստահ եմ, որ ժամանակին կլինեմ Մոսկվայում: Մնացել է 200 կմ հաղթահարեմ եւ կհասնեմ նպատակիս: Ես ինձ լավ եմ զգում, իսկ գիշերները մինչեւ Կրասնոդար հասնելը բարի մարդիկ իրենց տուն էին հրավիրում: Պատահել է, որ գիշերել եմ բենզակալոնկաներում, գայի պոստերում: Արդեն 1800 կմ անցել եմ»,- մեզ պատմեց 76-ամյա ջավախքցին, այնուհետ տեղեկացրեց, որ իր այս նախաձեռությունը սկսել են լուսաբանել նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցները. «Կուբանսկայա նովոստ, Կոմսոմոլսկայա պրավդա թերը, Միր հեռուստաընկերությունը եւ այլն», եզրափակեց Գրիշա Տեփոյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
