Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅ ՍՊԱՌՈՂԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է «ԿԻՆԴԵՐ ՍՅՈՒՐՊՐԻԶ» ՆԱՐԻՆՋՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՍՊԱՌՈՂԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է «ԿԻՆԴԵՐ ՍՅՈՒՐՊՐԻԶ»

ՆԱՐԻՆՋՆԵՐՈՎ

 


Արդեն մի քանի օր է համացանցը ցնցել է Լիբիայից Ալժիր ներկրված և Ալժիրի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից առգրավված նարնջի մեծ խմբաքանակի մասին լուրը: Տարածված տեղեկության համաձայն նարինջը սրսկված է եղել ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակակիր արյամբ: Ալժիրից ծնունդ առած ու հայ սպառողին հասած այս լուրը, հայ սպառողի մոտ անմեղ հարց է առաջացնում՝ թե օրինակ, նույն Լիբիայից նարինջ ներկրվո՞ւմ է արդյոք Հայաստան և եթե այո, ապա՝ դրանք պատշաճ ստուգում անցնում են հայ մաքսավորների կողմից, թե՝ ոչ: Մինչ Հայաստան ներկրվող նարնջի աշխարհագրությունը պարզելը, «Իրավունք»-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ճշտելու համար, թե Հայաստանում նարնջի «պարունակությունը» պարզելու վերաբերյալ ստուգումներ իրականացվու՞մ է: Բ. Պիպոյանի, տեղեկացմամբ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հարուցիչը արտաքին միջավայրում անկայուն է և եթե նույնիսկ նարնջի մեջ նման «զանգված» ներարկվի, ապա մի քանի վայրկյանի ընթացքում վտանգը կվերանա: Այսինքն նման արյամբ «հագեցած» նարինջը ՄԻԱՎ, ՁԻԱՀ վարակի աղբյուր հանդիսանալ չի կարող: «Տվյալ պարագայում տվյալ հայտարարությունը կիսահակագիտական է և մեղմ ասած այստեղ երևում է աֆրիկյան դիրքորոշումը: Բայց էականն այստեղ այլ հարց է, թե՝ ինչեր են փորձում հայտնաբերել, որը մենք չենք էլ փորձում: Հարցն այն է, թե աշխարհն ինչպես է ընկալում սննդի անվտանգություն ասվածը, ինչպե՞ս է մոտենում խնդրին և ինչպես են փորձում խորանալ խնդիրների մեջ, նույնիսկ աֆրիկյան երկրները, իսկ մե՞նք ինչքան ենք փորձում խորանալ»,- ասում է Բ. Պիպոյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ