ԱԿՑԻԱ` ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌԱՋ. «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔ ՍԱՐՔԵԼ».
Արխիվ 12-16ԱԿՑԻԱ` ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌԱՋ. «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔ ՍԱՐՔԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» ՀԿ-ն կազմակերպել էր ակցիա `ՀՀ-ում Ուկրաինյի դեսպանատան առաջ: Ակցիայի նպատակն էր Արեւմուտքին եւս մեկ անգամ հիշեցնել նախորդ տարի` մայիսի երկուսին, այսպես ասած, «հակամայդանական» 46 մարդու ողջակիզումը Օդեսայի արհմիությունների տանը: Ակցիայի մասնակիցները նախ ծաղիկներ դրեցին ու մոմավառություն կազմակերպեցին Ուկրաինայի դեսպանատան առաջ, իսկ «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» ՀԿ-ի ղեկավար Արման Բոշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս դեպքը երբեք չեն մոռանալու: Բոշյանը կարծում է, որ Օդեսայի դեպքերը կազմակերպել են Արեւմուտքի հատուկ գործակալները, որոնք փորձում են հայ ժողովրդին եւս գործիք սարքել:
Մանրամասները`տեսանյութերում:






ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
