Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԾԱՄՈՐԻ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ ԵՎ ԿՊԱՏՐԱՍՏՎԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՄՈՐԻ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ ԵՎ ԿՊԱՏՐԱՍՏՎԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ


ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց նաեւ Մեծամորի արգելոց-թանգարան, տեղում ծանոթացավ հնավայրում կատարվող պեղման աշխատանքներին ու թանգարանի առաջնային խնդիրներին: Արգելոց-թանգարանում պահվող հնագիտական ցուցանմուշներին ծանոթանալուց  հետո, մշակույթի նախարարը զրուցեց թանգարանի աշխատակիցների հետ: Խոսելով թանգարանի խնդիրներից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ թանգարանի համար առաջնային խնդիրներից է դեպի թանգարան տանող ճանապարհների անբարեկարգ վիճակը, որի պատճառով հաճախ զբոսաշրջիկները խուսափում են այցելել թանգարան. «Թանգարանն այսօր կարիք ունի նաեւ ջրահեռացման, ինչպես նաեւ նոր ցուցադրությունների կազմակերպման»,-ավելացրեց Ա. ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ:

Կարեւորելով Մեծամորի արգելոց-թանգարանը Հասմիկ Պողոսյանը փաստեց, որ Մեծամորում կատարվել է հսկայական աշխատանքեր, բայց հնավայրն ունի մշտական ուսումնասիրության խնդիր. «Մշտական, քանի որ այստեղ զետեղված են գրեթե բոլոր պատմական շրջանները , այսիսնքն`հայական քաղաքակրթության պատմությունը: Այս իմաստով շատ ենք կարեւորում Մեծամորը եւ կփորձենք մի քանի ուղղություներով աշխատանքներ կատարել: Որպես առաջնահերթություն` կսահմաննեք Մեծամորի հնագիտական ուսումնասիրությունները, մյուս կողմից` կնախաձեռնենք շենքի հիմնանորոգման աշխատանքները եւ զուգահեռաբար կպատարստենք ցուցադրության նոր հայեցակարգը, որովհետեւ այն հարուստ նյութը որին ականատես եղանք թանգարանում, ցուցադրության իմաստով դեռ շատ կատարելագործելու կարիք ունի»,-նշեց Հ.Պողոսյանը: Նախարարը նաեւ ընդգծեց, որ պետք է զբոսաշրջային հոսքը դեպի Մեծամոր ավելի ակտիվացվի, քանզի հնագիտական վայրում ամեն ինչ շատ խոսուն է եւ ապացուցելու ոչինչ չկա`ընդհամենը մի հայաց, շրջայց եւ ամեն ինչ պարզ է դառնում հայկական քաղաքակրթության մասին: Անդրադառնալով թանգարան տանող ճանապարհի խնդրին Հ. Պողոսյանը նկատեց. «Ճաապարհը չպետք է խոչնդոտ դառնա այն անձանց եւ զբոսաշրջիկների համար , որոնք ցանկություն ունեն հասնելու Մեծամոր: Միայն այս հուշարձանը չէ, որ ունի ճանապարհների խնդիր, ունենք բազմաթիվ հուշարձաններ, որ ունեն նույն խնդիրը: Անշուշտ այս հարցերը կբարձրաձայնվեն եւ պետք է իմանանք, որ այս խնդիրը ժամանակի մեջ պետք է լուծել»,-եզրափակեց տիկին Պողոսյանը:


 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ