Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՔԱՆ ԴԵԿՈՐԱՏԻՎ ՀԱՐՑ Է»

Արխիվ 12-16

ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ  ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՔԱՆ ԴԵԿՈՐԱՏԻՎ ՀԱՐՑ Է»

 

Այսօր մի քանի կուսակցություններ  մայիսի մեկի` աշխատավորների միջազգային տոնի առնչությամբ երթեր էին կազմակերպել:  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան եւս անմասն չմնաց այդ միջոցառումներից: Սակայն  հաշվի առնելով`ինչպես են ոտնահարվում  աշխատավորի իրավունքները,  հասկանում ես`երթերն ու  շնորհավորանքները դառնում են մի տեսակ ձեւական: Մինչդեռ ԽՍՀՄ տարիներին ինչպիսի խանդավառությամբ էր նշվում տոնը, ինչ ոգեւորությամբ, անգամ աշխատավորի` բանվորի արձան էր կանգնեցվել:  Իսկ ուր է այսօր այն: Նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանն «Իրավունքի» հետ զրույցում  ասաց` չգիտի`  ուր է ով  ապամոնտաժեց բանվորի արձանը, բայց  հուշարձաններր քաղաքներում դրվում են որպես սիմվոլներ` աշխարհին ասելու, թե ով ենք մենք, ինչ  երկիր ենք կառուցելու. «Անկախ Հայաստանում  բանվորի արձանը վերացնելը ինձ համար ինչ-որ բան նշանակում էր` մենք այլեւս աշխատավոր երկիր չենք: Դրա փոխարեն դրեցինք ողորմությհուն խնդրող, հայհոյող ծաղկավաճառ Կարաբալայի արձանը: Չգիտեմ` դա պատահականություն էր, թե  միտումնավոր քայլ: Եթե մենք աշխատանք սիրող երկիր ենք, պետք է ունենանք բանվորի արձան»:

Երբեւէ պատկան մարմիններին   Կարեն Աղամյանն առաջարկե՞լ է  վերականգնել բանվորի արձանը: «Ոչ, քանի որ այն քաղաքական  հարց է, քան դեկորատիվ»,- եզրափակեց Նկարիչների միության ղեկավարը:

Հ.Գ. Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը բազմիցս խոսել է  բանվորի արձանի մասին` հայտարարելով, որ այն  կոտրված ու ջարդված վիճակում գտնվում է  Երրորդ մասի գործարաններից մեկում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ