Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԳԼԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ.ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԹՈՒՐՔ «ԱՆԿԵՂԾ» ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԳԼԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ.ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԹՈՒՐՔ «ԱՆԿԵՂԾ» ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի  կապակցությամբ  պատգամավոր Արագած Ախոյանը Հայաստան էր հրավիրել մի քանի թուրք  «անկեղծ» գործիչների: Թե որքանով էին նրանք անկեղծ, պարզ դարձավ նրանցից մեկի` Ուֆուկ Ուրասի` «Իրավունք»-ին տված հարցազրույցից ու մամլո ասուլիսից:  Մասնավորապես,   «բարեկամ» թուրք Ուֆուկ Ուրասը հրաժարվում էր Արեւմտյան Հայաստանը համարել հայերի  պատմական հայրենիքը` այն համարելով ընդհանուր հայրենիք, քանի որ  Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը փոխվել է:  Իսկ թե ինչու է փոխվել  բնակչության կազմը եւ ում մեղքով, թուրք  «բարեկամին» կարծես թե ձեռնտու չէ խորանալ այս հարցերի մեջ:

Ու ցավալին այն է, որ այսքանից հետո նախկին ԲՀԿ-ական գործարար պատգամավորը    անհանգստանում էր վերոնշյալ «բարեկամների» համար, որոնք, բացի մի քանի գեղեցիկ ու շողոքորթ «հայամետ» հայտարարություններից, հայոց պահանջատիրությանն առնչվող այլ խնդիրների մասին  ուղղակի չեն խոսում:

Սակայն պարզվում է պատգամավոր, «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանն ըստ էության ինքնագլուխ է  հրավիրել Հայաստան մի քանի թուրք  գործիչների: Այդ մասին պարզեց «Իրավունքը» Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի քարտուղար Սեւակ Արծրունուց: «Ես չգիտեմ` ովքեր են եկել` բացի Ուֆուկ Ուրասից:  «Արեւմտահայոց  ազգային համագումար» կազմակերպությունը  կապ չունի այդ հրավերների հետ: Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպությունը հստակ հայտարարել է` չի մասնակցելու 100-ամյակի միջոցառումներին»,- ասաց  Արծրունին:

Ինչ վերաբերում է  Ուֆուկ Ուրասի` «օսմանյան հայերի թոռներ» եւ «Արեւմտյան Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքին է» արտահայտություններին, Արծրունին չցանկացավ դրանք  մեկնաբանել, քանի որ  բարդ հարցեր  են. «Միայն կասեմ, որ  ապրիլի 24-ի միջոցառումները այդ ձեւաչափով չպետք է անցնեին: Պետք  է պահանջատիրությունը որպես ամբողջական խնդիր դիտարկվեր ապրիլի 24-ին»:

ԳԱԱ հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւս տեղյակ չէր` կոնկրետ ովքեր  են եկել Հայաստան: «Ես ծանոթ չեմ  այդ հարցազրույցներին, բայց պետք է  հիշել Թուրքիայի 301-րդ  հոդվածի մասին, ըստ որի` թրքությունը վիրավորելու համար  սահմանվում է   պատասխանատվություն: Այնպես որ, եթե նրանք  Հայաստանում ինչ-որ  բան չասեն, կարող  են պատասխանատվության կանչվել: Հետեւաբար, թուրք գործչի խոսքերը այդ լույսի ներքո պետք  է դիտարկել»,- հիշեցնում է   ԳԱԱ  բաժնի վարիչը:

Անդրադառնալով  Հայաստան եկող  թուրքերին ու նրանց  «հայամետ»  հայտարարություններին`  Արմեն Մարուքյանի խոսքով` չի բացառվում, որ թուրքական  իշխանությունների պատվերը կատարող  կամ նրանց  պատվերը  կատարող  քայլերի ենք ականատես: «Պետք է  հստակ տարանջատել` թուրք մտավորականության որ հատվածի հետ ենք առնչվում: Հատված, որն ուղղորդվում է թուրքական իշխանության կողմից, թե   հատված, որ հետապնդումների ենթարկվելով` պատրաստ է իր տեսակետը հայտնել: Դատելով ձեր  մեջբերումներից` ակնհայտ է, որ շատ կրավորական արտահայտություններ են, որոնք դժվար են տեղավորվում մեր պահանջատիրության շրջանակներում: «Օսմանյան հայերի թոռներ» արտահայտությունը կա նաեւ  Դավութօղլուի  հայտարարության մեջ»,- մանրամասնեց  Արմեն Մարուքյանը:

«Արեւմտյան Հայաստանն ընդհանուր հայրենիք  կարող է լինել, քանի որ Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը փոխվել է»  թուրք գործչի այս հայտարարությանը մեր զրուցակիցն այսպես  արձագանքեց. «Մենք գիտենք` ինչու փոխվեց Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը: Եթե ցեղասպանությունը չլիներ,  Արեւմտյան Հայաստանում բնակչությունը կկազմեր մի քանի միլիոն: Թե՛ Ուրասը, թե՛ մյուս գործիչները փայլուն հասկանում են` որն է Արեւմտյան  Հայաստանում ժողովրդագրական պատկերի փոփոխության պատճառը »:

 

Հ.Գ. Օրեր առաջ` ապրիլի 28-ին, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի նախաձեռնած «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի բացման արարողությունը տեղի ունեցավ: Հիմնադրամի նպատակն է իրականացնել մշակութային ծրագրեր Արևմտյան Հայաստանում: Սակայն   մեզ հասած տեղեկություններով` հիմնադրամի բացմանը ներկա գտնվողները մտավախություն ունեն, որ այս հիմնադրամը կարող  է սնվել թուրքական իշխանություններից `հաշվի առնելով Ախոյանի կողմից հրավիրված թուրքերի  «հայամետ» հայտարարությունները, ինչպես նաեւ տխրահռչակ «Սիվիլիթաս»-ի նախադեպը, երբ մշակութային ծրագրերի  շղարշի ներքո  երբեմն Հայաստանում պրոթուրքական  քարոզչություն  է իրականացվում: Հուսանք` այս տեղեկությունները իրականություն չեն դառնա, եվ իրոք հիմնադրամի գործունեությունը կծառայի  հայոց պահանջատիրությունը կյանքի կոչելուն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ