Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՙՍՊԱՐՏԱԿ՚

Արխիվ 12-16

 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՙՍՊԱՐՏԱԿ՚


 

Մոսկվայի "Սպարտակում" հանդես եկող հայ ֆուտբոլիստների շուրջ ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ. Նախ` Յուրա Մովսիսյանը անկաշկանդորեն քննադատության ենթարկեց թիմի գլխավոր մարզչին, ինչն իհարկե դուր չեկավ ակումբի ղեկավարությանը: Հիմա էլ Մովսիսյանին միացավ Արաս Օզբիլիսը:
Այսպես, Sport-express-ին տված հարցազրույցում Օզբիլիսը գրեթե սկանդալային հայտարարություններ է արել. "Պաշտոնական վարկածով ես դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ եմ, իրականում ինձ հրաշալի եմ զգում եւ 100 տոկոս պատրաստ եմ խաղալ: Թիմի բժշկական շտաբում իսկական պրոֆեսիոնալներ են, ֆիզպատրաստության մարզիչներըª նույնպես: Սակայն մարզչական շտաբի հետ խնդիրներ պարբերաբար լինում են, հստակ հաղորդակցում չկա նրանց հետ: Նորմալ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում, թե ինչ են քեզնից սպասում: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, ես վաղուց եմ պատրաստ խաղալ, եւ դրա մասին գիտեն բոլորը:

Գուցե այս ամենը հետեւանք է այն բանի, որ ես հայ եմ, իսկ մարզիչը` թո՞ւրք: Վերջին անգամ թիմի հետ մարզվել եմ "Մորդովիայի" հետ խաղից առաջ: Սարանսկում հաղթանակից հետո մարզիչը հանգստյան երեք օր տվեց խաղացողներին, ինքն էլ օգնականների հետ մեկնեց Շվեյցարիա: Վերադառնալուց հետո երկու մարզում անցկացրի: Հաջորդ օրը թեթեւ հոգնածություն զգացի ծնկիս մկաններում: Այդ մասին ասացի մարզչին, Յակինը կանչեց բոլոր բժիշկներին ու մարզիչներին եւ հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես շոկի մեջ էի: Յակինը հայտարարեց, որ վնասվածքով ֆուտբոլիստների հետ չի ցանկանում աշխատել, նա շարունակ պնդում է դա: Իսկ այն մասին, որ ինձ դուրս են թողնում առաջին թիմիցª ուղարկելով երկրորդ թիմ, ինձ հայտնեցին հենց ապրիլի 24-ին": Պատասխանելով այն հարցին, թե Յուրա Մովսիսյանն ի՞նչ է մտածում թիմում ստեղծված իրավիճակի մասին Օզբիլիսն ասել է. "Ի՞նչ կարող է մտածել մի մարդ, ով վերջին տարիներին մրցաշրջանի ընթացքում խփում է 15 գոլից ոչ պակաս, եւ որին միանգամից դադարում են վստահել եւ թողնել խաղադաշտ: Նա ինչ է, կարող էր այդպես արագ երկրի լավագույն հարձակվողներից մեկից վերածվել պահեստայինների խաղացողի՞: Իսկ միգուցե խնդիրը նրա՞ մեջ չէ...":
Այս պատասխանատու հայտարարությունները, իհարկե անհետեւանք մնալ չէին կարող: Շրջանառվեցին տեղեկություններ, որ հայ ֆուտբոլիստն այս հարցազրույցի համար կտուգանվի. "Այո, ես հասկանում եմ, որ գուցե անթույլատրելի բան եմ արել` առանց ակումբի մամուլի ծառայության թույլտվության` զրուցելով լրագրողների հետ: Այդ կերպ խախտեցի ակումբի PR քաղաքականությունը, ինչի համար պատրաստ եմ պատժամիջոցների ենթարկվել",- ասել է հայ ֆուտբոլիստը:
Ի դեպ, հարցազրույցի հրապարակումից հետո դրա բովանդակությունը եւս շոկի մեջ է գցել... Օզբիլիսին. "Երբ կարդացի այդ հարցազրույցը, անկեղծ ասած` շոկի մեջ էի: Նախեւառաջ, ես այլ ֆուտբոլիստների չեմ հիշատակել այդ հարցազրույցի ենթատեքստում: Դա միայն իմ խնդիրն է եւ չեմ ցանկանում ինչ-որ մեկին եւս ներքաշել: Սուտ է, թե ես ասել եմ, որ "Սպարտակի" ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում: Երկրորդ` ես ծնվել եմ Թուրքիայում, որտեղ ապրում են բարեկամներս: Ես խոսում եմ թուրքերեն, այդ թվումª Մուրատ Յակինի հետ: Ունեմ շատ թուրք ընկերներ, այդ պատճառով ազգային պատկանելության ոչ մի հարց չի կարող լինել այստեղ: Հնարավոր է, որ լրագրողը ցանկացել է իր սեփական մտքերը խառնել իմի հետ` խեղաթյուրելով իրական միտքը",- Օզբիլիսի խոսքը մեջբերում է արդեն "Չեմպիոնատը": Բայց ահա Sport-express-ն էլ իր հերթին է զարմացել Օզբիլիսի զարմանքի վրա: Կայքը այս կապակցությամբ նշում է, որ կա հարցազրույցի ձայնագրությունը, որում պարզ լսվում է, թե ինչ է ասել Օզբիլիսը:
Ինչեւէ, դժվար է հասկանալ` իրականում ինչ է տեղի ունենում մոսկովյան ակումբում` հայ-թուրքական առճակատման հերթական դրսեւորո՞ւմ, թե պարզապես թիմի կիսակազմ ու կիսապատրաստ վիճակը, երկրի ներքին առաջնությունում ձախողումն ու ներքին մթնոլորտն է պատճառը, որ հանկարծ թիմի հայ ֆուտբոլիստներն սկսում են բարձրաձայնել թեմաներ, որոնք նախկինում քննարկման չեն ենթարկվել: Ամեն դեպքում մեկ բան հաստատ է` Մուրատ Յակինի գլխավորությամբ թիմն այդպես էլ չվերագտավ իր խաղը, եւ ինչպես երեւում է, միայն ֆուտբոլիստները չէ, որ չեն համակերպվում յակինյան կարգերի եւ օրենքների հետ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ