ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Արխիվ 12-16
ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸստ հակահամաճարակաբանների` Աբովյանի քաղաքապետի ընտրութունները կնշանակվի միայն այն ժամանակ, երբ քաղաքում պալաչը իր սեւ գործը ավարտած կլինի, ու հավաքված կլինեն Աբովյանի բոլոր շշերը:
% % %
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
(ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՔՀԿ-Ի ՆՈՒՅՆ ԽՑՈՒՄ ՃՈՅՏԻ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒՔԱՍԶՅԱՆԻ ՆՍՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Փաստաբանների միության` Ճոյտը եւ Գարեգին Չուքասզյանը Նուբարաշենի ՔՀԿ-ում եղած ժամանակը զուր չեն վատնի, կզբաղվեն փորձի փոխանակմամբ. մեկը տնտեսական ոլորտում քցողի հմտություններին կծանոթացնի, մյուսը` քաղաքական խարդավանքներին:
% % %
ЛОШАДЬЮ ХОДИ!
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ եթե այսպես շարունակվի` Աղվան Վարդանյանը շախմատ խաղալով ԱԺ-ն կվերածի Նյու Վասյուկի:
ՋՈՒՐԸ ՄԵԾԻՆ, ԽՈՍՔԸ...
(ԱԺ-ՈՒՄ ՄԻԱՅՆ "ՆՈՅ" ՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հնէագետների ուսումնասիրության` ԱԺ-ի ջրի վրա Նեմեցն ա նստած:
% % %
ՆՇԱՆԱԿԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՆՆՇԱՆ ՊԱՏՐՎԱԿՆԵՐԸ
Ըստ Հայկ Դեմոյանի` Ռոբերտ Քոչարյանը 100-ամյա միջոցառումներին Ծիծեռնակաբերդ չայցելեց, որովհետեւ Գերմանիայում աննշան վիրահատվում էր, իսկ ընտանիքի անդամները չայցելեցին, որովհետեւ վիրահատության կապակցությամբ աննշան դեպրեսիա էին ապրում:
% % %
ИТОГ
(ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ`
ՀԱԿ-Ի ՍԱԿԱՎԱԹԻՎ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վիճվարչությունից հայտնում են, որ Ծիծեռնակաբերդ ՀԱԿ-ի այցը ցույց տվեց, որ Լեւոնից միայն փոստն ա մնացել, իսկ Լյովիկից` կոտոշները:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
