Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՐԻՇ ԿԵՐՊ ՆՇՎԻ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՐԻՇ ԿԵՐՊ ՆՇՎԻ»

Այսօր աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, նշվում է Աշխատանքի եւ աշխատավորի միջազգային օրը: Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թվականին` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլուր: Հայաստանում Խորհրդային միության տարիներին մայիսի 1-ը համարվում էր երկրի հիմնական տոներից մեկը, իսկ 1991 թվականի անկախությունից հետո տոնը հանվեց պետական տոների ցուցակից: Այն վերականգնվեց միայն Հայաստանի երկրորդ անկախությունից մի քանի տարի անց:

Ի գիտություն նոր սերնդի` 60-անց մարդիկ փաստում են` Խորհրդային միության տարիներին մայիսի 1-ին անցկացվել են շքերթներ, համերգներ, ճաշկերույթներ, որին մասնակցել են թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները: Մի խոսքով, օրը վերածվել է իսկական տոնի: Իսկ ահա մեր օրերում մայիսի 1-ն անցնում է գրեթե առանց որեւէ միջոցառման: Անդրադառնալով մայիսմեկյան հետաքրքիր շքերթների եւ միջոցառումների բացակայությանը` "Իրավունքը" զրուցեց մշակույթի որոշ գործիչների հետ.

«ՏԽՈՒՐ ՕՐԵՐ ՇԱՏ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՐԵԼ, ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ»


Թաթուլ Ալթունյանի անվան երգ-պարի պետական համույթի ղեկավար ԺԻՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ.
- Այսօր մենք կարոտ ենք մնացել մայիսմեկյան շքերթներին, հավաքույթներին: Նրանք, ովքեր հիշում են, թե նախկինում իրենց ծնողները կամ հարազատները ինչպես են նշել օրը, տանը նույնությամբ տոնում են մայիսի 1-ը: Տոնը պետք է նշվի այնպես, ինչպես օրինակ վերջին տարիներին նշում են Էրեբունի-Երեւանի տոնը: Այսինքն` ամբողջ քաղաքում լինեն հյուրասիրություններ, երգ ու պար, որպեսզի ժողովուրդը ուրախանա ու վայելի Աշխատանքի օրը: Տխուր օրեր շատ ենք անցկացրել, ժամանակն է ուրախության: Պետք է ամենուրեք տոնական տրամադրություն ստեղծվի` թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում:

«ՄԱՅԻՍԻ 1-Ը ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՏՈՆ»


ՀՀ ժողովրդական արտիստ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ.
- Կցանկանայի մայիսի 1-ը տոնվեր այնպես, ինչպես` Խորհրդային միության տարիներին, որտեղ չկար որեւէ լրացուցիչ քաղաքական շեշտադրում: Այլ կար հնարավորություն միմյանց հետ շփվելու` աշխատանքը, մարդկային շփումը, գարունը եւ տոնը համատեղելու համար: Մարդիկ հավաքվում էին բնության գրկում, լավաշ ու պանիր ուտում, երեխաների հետ լավ ժամանակ անցկացնում, նոր ծանոթություններ ձեռք բերում... Մայիսի 1-ը համարում եմ բարեկամության տոն: Այսօր տանը իմ հասակակիցների հետ կհիշենք, թե նախկինում ինչպես ենք օրն անցկացնել, քանի որ օրվա հետ կապված ունենք բավականին լավ ու բարի հիշողություններ: Իսկ թե ինչպես կնշեն երիտասարդնրը, չեմ կարող ասել:

«ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՎ  ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԴՈՒՐՍ ԷԻՆՔ ԳԱԼԻՍ ՓՈՂՈՑ`
ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹԻ»


Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, հաղորդավար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ.
- Եթե այսօր համեմատության մեջ նայենք ապրիլի 7-ը` Մայրության եւ գեղեցկության տոնը, մարտի 8-ի հետ, ապա կտեսնենք, որ ապրիլի 7-ը չի դարձել մարտի 8-ին փոխարինող: Այսինքն` ժամանակն է թելադրում մեր տոները եւ տոնական տրամադրությունը: Թերեւս սա է պատճառը, որ այսօր մայիսի 1-ը նախկինի նման չի տոնվում: Հիշում եմ, երբ դպրոցական էի, աշակերտներով մայիսի 1-ին դուրս էինք գալիս փողոց` տոնական շքերթի, անշուշտ այդ ամենը լավ էր ու հաճելի, բայց կարծում եմ` ժամանակները փոխվել են եւ աշխատողի տոնը մի քիչ ուրիշ կերպ պետք է նշվի: Թերեւս ավելի շատ նրան գնահատելով եւ սոցիալական որոշակի ապահովություններ անելով: Կարծում եմ` այս ամենը կբերի տոնի վերակենդանացմանը եւ վերագտնմանը` հասարակության մեջ:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ