Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՐԻՆԱ ԵՎԴՈԿԻՄՈՎԱՆ "ԱՐՄՄՈՆՈՅԻ" ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 2 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ

Արխիվ 12-16

ԻՐԻՆԱ ԵՎԴՈԿԻՄՈՎԱՆ  "ԱՐՄՄՈՆՈՅԻ" ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 2 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ

"Արմմոնո" միջազգային թատերական մոնոներկայացումների ամենամյա 13-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 6-11-ը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում` ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից եւ բնականաբար նաեւ Հայաստանից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միության "Արմմոնո" փառատոնի մեկնարկը կտրվի Մ. Միտուայի "Լյուսիեն Լյուկ" մոնոներկայացումով` երիտասարդ դերասան Արեգ Գեւորգյանի խաղով եւ Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին կցուցադրի "Կաբարե" մոնոներկայացումը, որտեղ դերասանը համադրում է օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն եւ պլաստիկա:
"Իրավունքի" հետ զրույցում փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ փառատոնին իր մասնակցությունը կունենա նաեւ հայ թատերասեր հանրությանն արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան. "Այս անգամ Իրինան Հայաստան կգա 2 ներկայացումով` նախ մայիսյան հաղթանակներին նվիրված "Սպիտակ վալս" գրական-երաժշտական կոմպոզիցիայով, ապա` "Շտո-ս" մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում:  Իսկ Բելառուսից կժամանի դերասանուհի Ելենա Դուդիչը եւ կներկայանա "Մռնչացող ճնճղուկը" մոնոներկայացումով: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի երկու մոնոներկայացում Լեհաստանից: Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի "Պսիխոզ" եւ Մ. Գաուերի "Դիվա" մոնոներկայացումները",- տեղեկացրեց Մ. Մխիթարյանն ու շեշտեց, որ այս տարի փառատոնի օրերին կանցկացվի նաեւ Արաբական երկրների օր` հայ հանդիսատեսը կծանոթանա արդի արաբական թատրոնի զարգացումներին:
Փառատոնի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը կներկայանա "Անլռելի զանգակատուն" գրական-երաժշտական կոմպոզիցիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նորա Բադալյանը` "Քիչ ավելի, քիչ պակաս", Ագնեսա Շահնազարյանը` "Շատերից մեկը", Անահիտ Մութաֆյանը` "Ճիչը", Հասմիկ Տեր Կարապետյանը` "Ժամանակի վարագույրը", Արամ Գյուրջյանը` "Մամուլի ասուլիս" մոնոներկայացումներով:
Մ. Մխիթարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի "Արմմոնո-Դեբյուտ" ծրագիրը, որը կազմվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ, կցուցադրվեն ուսանողական աշխատանքներ. ""Արմմոնո-Տրիումֆ" ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա հաջողություն գրանցած ներկայացումները` Արա Գեւորգյանը` "Ծխախոտի վնասի մասին" մոնոներկայացումով` ATSPINDIS IX (Լիտվա), ինչպես նաեւ Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում եւ Նարեկ Հարությունյանը`"Ռոմեո" մոնոներկայացումով, որը "Արմմոնո-Տրիումֆ"-ում այս տարի կներկայացվի նոր մեկնաբանությամբ",- փաստեց փառատոնի տնօրենը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ