Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՀԱՃԸՆ, ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ"

Արխիվ 12-16

"ՀԱՃԸՆ, ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ"

"Հաճըն, մենք կվերադառնանք"` այս խորագիրն էր կրում ապրիլի 22-ին "Հաճըն" հայրենակցական միության կազմակերպած ոգեկոչման միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հաճընի ութամսյա հերոսամարտին: Երեկոն սկսվեց Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթեւ քահանա Մուրադյանի աղոթքով եւ օրհնությամբ: Տեր Պարթեւը նշեց, որ մեր գոյությունն ու ապրելը, հիշելն ու պահանջելն արդեն իսկ մեր վրեժն են: Նա փոխանցեց նաեւ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարեմաղթանքները բոլոր ներկաներին: Այնուհետեւ բոլորին քաջածանոթ "Կիլիկիա" երգի հնչյունների ներքո Մ. Աբեղյանի անվան համար 3 ավագ դպրոցի (որի դահլիճում էր կազմակերպվել միջոցառումը) աշակերտները կանանց ծաղիկներ ու բոլոր ներկաներին անմոռուկ կրծքանշաններ բաժանեցին` ի նշան Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հավերժ հիշատակի:
Ինչպես նշեց միջոցառման վարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը` սա ոչ թե սգի երեկո էր, այլ ոգեկոչման:
Երեկոն իրենց կատարումներով զարդարեցին Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Անահիտ Հարությունյանը, 3-րդ դպրոցի աշակերտուհի Էլեն Բունիաթյանը, բանաստեղծ Հովհաննես Շանթն ու բանաստեղծ-նկարիչ Ալբերտ Հակոբյանը: Գուսան Հայկազունը պատմեց, որ մի անգամ Փարիզում համերգից հետո իրենց խմբին ֆրանսիական օծանելիքներ են նվիրել: Ինքն ասել է, որ նման հոտեր չի սիրում: "Ինձ պատասխանեցին` ի՞նչ բույր ես սիրում, ասա, կգտնենք, Ֆրանսիայում չկա նման բան, որ չճարվի: Ես էլ ասացի` իմ սիրած հոտը դժվար կարողանաք գտնել. ես վառոդի հոտն եմ սիրում",- նշեց վարպետն ու ասաց. "Մենք պիտի վառոդի հոտը շատ սիրենք": Իսկ Արսեն Գրիգորյանը կոչ արեց. "Չդավանափոխվենք, չազգափոխվենք, նախընտրենք զոհողությունը, որպեսզի ազգը հարատեւի":
Հանդիսականները դիտեցին նաեւ Ս. Նաջարյանի "Կոմիտաս. կարոտի կռունկ" ֆիլմից 10 րոպեանոց հատված, ինչպես նաեւ լսեցին Հաճընի հերոսամարտի մասին պատմող դրվագներ` նրա ներկայացմամբ:
Արմատներով հաճընցի Հայկանուշ Գրքաշարյանն էլ ներկայացրեց իր նոր գիրքը` "Հաճըն, եթե քեզ մոռանանք" անվամբ, եւ նշեց, որ փրկված հաճընցի յոթ կանանցից մեկն իր մայրն էր: Հենց նրա եւ այլ հերոս հաճընցիների պատմությունն էլ ամփոփված է գրքում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ "Հաճըն" հայրենակցական միության անդամ, հաճընցի ականավոր գերդաստանի` Թուր-Սարգսյանների ներկայացուցիչ Համլետ Թուր-Սարգսյանը:
Միջոցառման ավարտին բեմ բարձրացավ նաեւ "Հաճըն" հայրենակցական միության ատենապետ, Արգենտինայի "Հաճըն" հայրենակցական միության վարչության անդամ, "Տեսակետ" մամուլի ակումբի ղեկավար, երեկոյի կազմակերպիչ, Հաճընի ութամսյա հերոսամարտի հերոս Արամ Կայծակի աջ ձեռք, օգնական ու համհարզ Սարգիս Ճրտխյանի թոռ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը: Հպարտանալով հաճընցիական ծագմամբ եւ հայրենակիցներին հիշեցնելով հաճընցու հայտնի խոսքը` "Մեր նատուրոն բաշխո ի"` Հ. Գրիգորյանը նշեց. "Մենք դեռ հարցեր ունենք լուծելու, դեռ պիտի իրականացնենք մեր պապերի կտակն ու պատգամը": Այնուհետեւ հավելեց. "Հաճընը սպասում է մեզ…":

Տեսակետ" մամուլի ակումբ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ