Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ՀՀՇ-Ի ԿԱՆԱՅՔ ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ, Ի՞ՆՉ ՎԵԼԻԽՈՎ, Ի՞ՆՉ ԿՈԽ, Ի՞ՆՉ ՌԻԺԿՈՎ»

Արխիվ 12-16

«ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ՀՀՇ-Ի ԿԱՆԱՅՔ ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ, Ի՞ՆՉ ՎԵԼԻԽՈՎ, Ի՞ՆՉ ԿՈԽ, Ի՞ՆՉ ՌԻԺԿՈՎ»


Երեկ խորհրդարանում բուռն բանավեճ տեղի ունեցավ, երբ քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Իհարկե, հարցը քննարկելիս հնարավոր չէր չանդրադառնալ ոչ վաղ անցյալին, եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ այսօր ՀԱԿ-ի անվան տակ հանդես եկող ՀՀՇ-ականներին հիշեցրեց, որ նրանց իշխանության օրոք է փակվել Ատոմակայանը, «Նաիրիտը»...
Այս ելույթից հետո, իրենց անցյալի հետ չհամակերպվելով` մեկը մյուսի հետեւից սկսեցին ելույթներ ունենալ ու տեղից աղմկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները` նախ Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց, ապա Արամ Մանուկյանը պատմությունը սուտ հանեց, անգամ ՀՀՇ-ականներին սկսեց պաշտպանել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` միեւնույն ժամանակ, իր վարչապետական տարիների գովքն անելով:

Տեղի ունեցածի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Խ. Հարությունյանի հետ, մասնավորապես հետաքրքրվելով, թե ո՞վ է պատմությունը կեղծում.
– Պատմությունը չեն մեկնաբանում, կան փաստեր: Այդ նույն Վելիխովը, Կոխը, որոնց այսօր անդրադառնում են ՀՀՇ-ականները, գտնվում էին ժողովրդի, զանգվածների հսկայական ճնշման տակ: Դուք գիտե՞ք զրահամեքենաները, ՀՀՇ-ի կանայք ինչ էին անում, ի՞նչ Վելիխով, ի՞նչ Կոխ, ի՞նչ Ռիժկով, ինչի՞ մասին է խոսքը, սրանք հեքիաթներ են: "Նաիրիտը" ո՞վ փակեց, երկրաշարժի գոտուց ամբողջ տեխնիկան եւ դրսից եկած շինարարներին ո՞վ վռնդեց, ՌիԺկո՞վը, Վելիխո՞վը, Կո՞խը: Սա շատ ակնհայտ է: Ես որեւէ մեկին չեմ մեղադրում, այլ փաստն եմ արձանագրում: Ինչպես նաեւ փաստ է այն, որ 1991 թվականին առաջինը Վազգեն Մանուկյանն է Գերագույն խորհրդում հարց բարձրացրել` Ատոմակայանը վերագործարկելու քաղաքական անհրաժեշտության մասին: Չէ որ արխիվներ կան, արձանագրություններ կան, Վ. Մանուկյանը Գերագույն խորհրդի Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող շենքում ներկայացնում էր խնդիրը, եւ հենց նույն այն զանգվածը, որը միշտ ՀՀՇ-ին պաշտպանում էր, դեմ դուրս եկավ` վանկարկելով` ամո՜թ, ամո՜թ, դավաճա՛ն: Իրականություն է սա, ես եմ եղել այնտեղ` հենց այդ դահլիճում:
– Ի վերջո, մեղմ ասած, ոչ բարյացակամ արձագանքով` Ձեր ընդդիմախոսները ուզում են արդարանա՞լ:
– Թե ինչ են ուզում, իրենցից հարցրեք, բայց սա փաստ է, որ ոչ ոք չի կարող մերժել: Ընդ որում, ոչ ոք չի էլ փորձում նվաստացնել կամ նսեմացնել այն ժամանակվա վարչապետի կամ Ատոմակայանի ինժեներատեխնիական անձնակազմի մասնակցությունը, դրա մասին չէ խոսքը: Բայց, կարծում եմ,  քաղաքական, պետական գործիչներին պետք է բնորոշ լինի մի քիչ խոհեմությունը: Յուրաքանչյուրիս կենսագրությունը լի է տարբեր դրական գործերով, բայց ես երբեւէ ինձ թույլ չեմ տա դրա մասին բարձրաձայնել: Դա իմ խնդիրը չէ, որովհետեւ ես ոչ թե արել եմ, որպեսզի հետագայում հիմք ունենամ դրա մասին պարծենալու, այլ արել եմ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը զգացել եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ