Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՇԽԱՏՈՂԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՅԱՆ-ՈՎ Է, ՈՎ-ՈՎ, ԹԵ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՇԽԱՏՈՂԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՅԱՆ-ՈՎ Է, ՈՎ-ՈՎ, ԹԵ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ


Այսօր մայիսի 1-ն է` Աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնը: Այն տոնում են հարյուրից ավել երկրներում, որի պատմությունը սկսվում է դեռ 19-րդ դարից: Այսօր ժամը 18:00-ին, Ազնավուրի հրապարակում Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը Հնչակյան կուսակցության եւ մի շարք ՀԿ-ների հետ խաղաղ երթ կանցկացնի, որի ընթացքում կներկայացնի անկախ Հայաստանի աշխատավորների խնդիրների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
–Մենք ցանկանում ենք ոչ միայն նշել այդ տոնը, այլեւ հիշեցնենք մեր իշխանություններին, որ պարտավոր են Սահմանադրությամբ երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքները, ապահովեն աշխատանքի 8-ժամյա գրաֆիկը` հատկապես մասնավոր գործատուների մոտ եւ այլն: Ցանկանում ենք վերադառնալ սոցիալական արդարության սկզբունքին, որոնք այսօր ցավոք ոտնահարված են մեր երկրում, քանի որ ունենք գերհարուստներ եւ գերաղքատներ, ինչը նորմալ իրավիճակ չէ: Պետությունը պետք է առաջինը մտածի սա մեղմացնելու, ինչպես նաեւ շատ մեծ ուշադրություն դարձնի արտագաղթի տեմպերին, որը մեր պետության հեռանկարի տեսանկյունից բերում է նրան, որ 5-10 տարի հետո կգանք մի եզրակետի, որից հետո վերադարձ չենք ունենա: Եթե հիմքում դնում ենք արտագաղթի երեւույթը կասեցնելը, դա նշանակում է պետք է պետությունը հատուկ ծրագրեր մշակի բոլոր այն բնագավառներում, որտեղ անհրաժեշտ է զարգացնել ու մարդուն պահել հայրենիքում, որոնք էլ կկարգավորվեն կառավարության ծրագրերում:
– Ինչպիսի՞ օրենսդրական փոփոխություններ են հարկավոր, որպեսզի աշխատողի շահերն ավելի պաշտպանված լինեն: Եվ Ձեր կարծիքով` արհմիությունները ի՞նչ դերակատարություն ունեն հիմնարկ-ձեռնարկություններում:
– Արհմիությունները, ինչպես որ նկատում ենք, գործնականում չեն պաշտպանում կամ գուցե չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքները: Նրանց ձայնն առհասարակ չի էլ լսվում` թե՛ գործատուների մոտ, թե՛ դատարաններում: Մարդկանց աշխատեցնում են 10-12 ժամ, վճարում 3-5 հազար դրամ` օրական: Հարց է առաջանում` ո՞ր օրենքի դրույթով: Արհմիությունները մի տեսակ քնած են, թերանում են իրենց աշխատանքում: Իսկ երբ աշխատողները բողոքներ են ունենում, դա ոչ թե արհմիություններն են կազմակերպում, այլ ժողովուրդը ինքնաբուխ դուրս է գալիս փողոց: Արհմիությունները պետք է կոլեկտիվներում գործեն անկախ. իսկ հիմա կա՞ նման բան, իհարկե ոչ: Այս բոլոր հարցերը բարձրացնելու ենք հանրահավաքին եւ ընդունելու ենք հրովարտակի նման մի բան, որտեղ նշելու ենք, որ այս համակարգով որեւէ խնդիր լուծել հնարավոր չէ, քանի որ համակարգն արդեն այնպիսին է, որ թույլ չի տալիս սոցիալական արդարության սկզբունքը հաստատել մեր երկրում:
Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, ապա մենք շատ լավ օրենքներ ունենք, այն պարզապես կատարել է պետք, վերահսկողություն չկա:
– Մեր տեղեկություններով բավականին դժգոհություններ կան արտասահմանյան ֆիրմաներում աշխատողների կողմից, որտեղ ոտնահարվում է թե՛ աշխատաժամը, թե՛ լեզվի մասին օրենքը, թե՛ վճարումների առումով եւ այլն: Ի՞նչ մոտեցումներ են հարկավոր այս դեպքում:
– Պետք են այն մոտեցումները, ինչը կա մեր օրենքում: Որեւէ արտասահմանյան կազմակերպություն չունի որեւէ արտոնություն: Բոլորը ենթակա են մեր օրենսդրությանը: Դա մեր մեղքն է, որ մենք չենք կարողանում կանխել այդ ամենը: Ինչ կապ ունի` մարդու ազգանունը վերջանում է յան-ով, ով-ով կամ անգլիական ծագումով: Պետք է ենթարկվեն բոլորը, իսկ եթե չեն ենթարկվում, պետք է պատասխան տան: Այստեղ եւս կառավարության խնդիրն է, պետք է ճշգրիտ քաղաքականություն վարի: Մի կողմից` պետք է այնպես անի, որ ներդրումներն ավելանան, օրենքի սահմաններում, որոնք էլ գործեն օրենքի սահմաններում, բայց վերահսկողությունն էլ ուժեղացնի: Եթե նրանք ներդրում են կատարում մեր երկրում, չի նշանակում, որ արտոնյալ են:
– Դուք ձեր հանրահավաքը անցկացնում եք Հնչակյան կուսակցության հետ, այնինչ ժողովրդի մոտ Մայիսի 1-ը արմատացած է  Կոմունիստական կուսակցությունով: Դուք հրավիրե՞լ եք կոմունիստներին մասնակցել Ձեր հանրահավաքին:
– Առաջարկել ենք իրենց եւս, բայց իրենք իրենց երթն ու շքերթն են անելու: Մենք պատրաստ ենք բոլոր ձախակենտրոն ուժերի հետ համագործակցել, որոնք պատրաստ են ընդունել սոցիալական արդարության սկզբունքը, եւ այդ համակարգի փոփոխման կողմնակիցն են: Ես մինչ մեր հանրահավաքը, կցանկանայի մի փոքր չակերտներ բացել ու ասել, որ մեր կուսակցությունը լուրջ վերլուծությունների հիման վրա եկել է հետեւյալ եզրակացության. Երրորդ հանրապետությունը իր բոլոր լավ եւ վատ կողմերով սպառել է իրեն, եւ մենք պետք է սկսենք ձեւավորել չորրորդ հանրապետություն: Պետք է ապահովենք նոր առաջընթաց: Իմ այսօրվա ելույթը ամբողջությամբ նվիրված է լինելու դրան, թե ինչու է մեզ հարկավոր 4-րդ հանրապետություն, որը կունենա իր նոր կանոններն ու համակարգը:
– Ձեր կարծիքով` մեր երկրում հիմնականում աշխատավորների ո՞ր իրավունքներն են խախտված, ոտնահարված:
– Առաջին հերթին` մեծ քանակով գործազրկությունը, որը մարդու իրավունքների խախտում է: Երկրորդ` եթե խորհրդային տարիներին մեզ մոտ միլիոնից ավել մարդ զբաղված էր բարդ տեխնոլոգիաներով, ապա այսօր այդ աշխատանքով զբաղվում է մի 100 հազար մարդ: Սա նշանակում է, որ կամ մնացած 900 հազարը հեռացել են երկրից, կամ դեգրադացիայի են ենթարկվել իրենց մասնագիտությունից, որը եւս մարդու իրավունքների խախտում է: Մարդը չի կարողանում իր մասնագիտական կարողություններն իրականացնել մեր երկրում: Հետո համատարած բնույթ է կրում, երբ մարդկանց արտադրություններում աշխատեցնում են ոչ այն պայմաններում, որն անհրաժեշտ է. առաջին հերթին 8-ժամյա գրաֆիկը, որը գրեթե չի պահպանվում, որի դիմաց տրվում է չնչին աշխատավարձ, որն էլ չի համապատասխանում մեր սպառողական զամբյուղի պարունակությանը: Ինչպես արդեն ասացի` վճարովի արձակուրդի մասին, որը չկա` հատկապես մասնավոր սեկտորում: Թոշակառուն ստանում է չնչին թոշակ: Դրա համար սրանից ելնելով է, որ ասում եմ` այս համակարգն իրեն սպառել է, եւ պետք է նոր համակարգ ձեւավորենք, որն էլ կլինի Հայաստանի 4-րդ հանրապետությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ