Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Ապրիլի 29-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իհարկեª չկար եւ չէր կարող լինել որեւէ ակնկալիք, որ այդ հանդիպման արդյունքում  ղարաբաղյան բանակցությունների հետ կապված քիչ թե շատ կոնկրետացված պաշտոնական հայտարարություններ կհնչեն: Սակայն հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան գրառումը հուշում է, որ բավականին հետաքրքիր քննարկումներ, այնուամենայնիվ, եղել են:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ ՈՒՈՐԼԻՔԻՆ

"Փարիզում տեղի ունեցան արդյունավետ եւ դրական բանակցություններ արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար",- գրել է Ուորլիքը: Եվ ինչպե՞ս հասկանանք. եթե "Հայաստանը բաց է", ուրեմն Ադրբեջա՞նն է փակ, որ բանակցությունները տեղից չեն շարժվում: Այսինքնª այս կերպ Ուորլիքը փորձում է Մինսկի խմբի անունից հարվածե՞լ Բաքվինª նրան եւս "բաց" դարձնելու համար: Կարող է եւ ավելի քիչ հավանական այս տարբերակն էլ լինել. Ադրբեջանը եւս "բաց է" եւ Հայաստանի "բաց" լինելը շեշտելովª Ուորլիքն ակնարկում է, թե առաջիկայում պետք է զարգացումների՞ սպասել:
Եվ ամենաէականը. Ուորլիքի "խաղաղ կարգավորման հնարավորությունները" արտահայտությունն անորոշ տեսք ունի: Բայց թվացյալ, հաշվի առնելով, որ անորոշ "կարգավորման հնարավորությունների" նկատմամբ ոչ միայն Հայաստանը, այլեւ նույնիսկ Մինսկի խումբըª իր ամերիկացի Ուորլիքով հանդերձ, չի կարող "բաց" լինել: Միտքը կարելի է եւ այսպես շարադրել. Հայաստանը կարող է "բաց" լինել միայն կոնկրետ "հնարավորությունների" այսինքնª ղարաբաղյան խնդրի կարգավորման հստակ առաջարկների եւ սխեմաների նկատմամբ:
Հետեւաբարª կարող ենք հանգիստ խղճով Ուորլիքի այդ հայտարարությունն ամբողջությամբ հասկանալ այսպես. Փարիզում խոսվել է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված կոնկրետ ուղղություններիª "հնարավորությունների" մասին, որին ՀՀ ԱԳ նախարարը, թեկուզեւ ընդհանուր առմամբ, կողմ է արտահայտվել: Ասենքª այդ մտքին տանող ակնարկի է նմանվում նաեւ հայաստանյան արտգործնախարարության պաշտոնական այն տեղեկատվությունը, թե. "Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ": Իսկ ահա նախարարի հայտարարությունը, թե Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարություններ է հնչեցնում, հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտում է եւ, վերջապեսª "տարօրինակ ձեւով է արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին", թերեւս կարելի է այսպես էլ հասկանալ. Հայաստանը "բաց է" եւ քանիցս ներկայացրել է այն վերջնագիծը, մինչեւ ուր կարող է փոխզիջման գնալ: Ուրեմն, Մինսկի խումբ, մնացածը ստացիր Ադրբեջանից: Ու այստեղից էլ հետեւություն, որ Ուորլիքը Հայաստանի "բաց" լինելու մասին խոսելով, ավելի շուտª փորձում է "տակից" հասկացնել Բաքվին, որ նրանից էլ են նույնն ակնկալում:
Այլ հարց է, թե ինչքանով այդ մեսիջները գործնական հուն կտեղափոխվեն: Ուորլիքը Twitter-ում միաժամանակ գրում է, թե հույս ունի, որª "Բաքվում կայանալիք "Եվրոպական խաղեր- 2015"-ին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ եւ վստահություն կառուցելուն": Եթե հույս տվողը քաղաքական տեսանկյունից նման աննշան առիթներն են, այն էլ, երբ դրան զուգահեռ ԱՄՆ-ը նաեւ էականորեն կրճատում է այսպես ասածª հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտեցման ծրագրերի ֆինանսավորումը, դա ավելի շուտ ակնարկում է, որ եթե ոչ համանախագահ, ապա գոնե որպես ամերիկյան դիվանագետ, պարոն Ուորլիքը իր իսկ ղարաբաղյան առաքելության հարցում, մեղմ ասած, լավատեսությամբ չի տառապում: Բայց փոխարենըª բոլորովին այլ մեսիջներ ստացվեցին ապրիլի 24-ի առթիվ Հայաստան ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների այցելությունից: Չի սկսում նմանվել նրան, որ վերջիններս փորձում են ակտիվացնել ղարաբաղյան թեման, իսկ ԱՄՆ-ը, որպես համանախագահ, դեպի Բաքու մեսիջներ ուղարկում է, բայց իրականում ռուս-ֆրանսիական այդ ակտիվացումից հազիվ թե առանձնապես ոգեւորված է: Սա էլ է տարբերակ, առավել եւս, որ Հայաստանում Ֆրանսիայի նախագահը ռուս-ֆրանսիական համագործակցության անհրաժեշտության մասին շատ երկար խոսեց:

ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՆԳԱՄԱՆՔԸ


Մի խոսքովª մասնավորապես ղարաբաղյան հարցի շուրջ Ֆրանսիան ու Ռուսաստանը գործնականում կսկսե՞ն նույն կիսադաշտում խաղալ. իհարկեª նման հեռանկարի մասին ակնարկող մի շարք դրվագներ կան: Սակայն գործնականում դա կախված է ավելի գլոբալ թեմայից. նույն Փարիզն ¥բնականաբար Բեռլինի հետ միասին¤ ու Մոսկվան Մերձավոր Արեւելքի ներկայիս խորացող պատերազմի, ասենքª նաեւ ուկրաինական ճգնաժամի թեմայով կարո՞ղ են գոնե հիմնական սկզբունքների շուրջ լեզու գտնել: Նաեւ այն հաշվարկով, որ լեզու գտնելը կտանի ուկրաինական ու Մերձավոր Արեւելքի ճգնաժամերի խաղաղ հանգուցալուծման, ինչն այդ երկու տարածաշրջաններում էլ ԱՄՆ-ի համար գլոբալ պարտություն է:
Այն, որ նման իրավիճակից խուսափելու համար վերջին ժամանակներս ԱՄՆ-ն ակտիվորեն ռազմականացնում է Արեւելյան Եվրոպան, վերջերս էլ մինչեւ իսկ հայտարարեց այդ հատվածում ՆԱՏՕ-ի ուժերն առնվազն կրկնապատկելու մասին, անշուշտ հուշում է, որ Ռուսաստանին ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Ուկրաինայում պատերազմի մեջ ներքաշելու մեծ ու հայտնի խաղը դեռ ընթանում է: Այլ բան, որ Բեռլինն ու Փարիզը դեռ ուկրաինական վերջին զինադադարից առաջ էին հստակ պատկերացնում, որ այդ ուղղությամբ ռուսներին պատերազմի մեջ ներքաշելու դեպքում իրենք եւս զերծ մնալու տարբերակ չեն ունենաª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ ներկայումս էլª որքան շատ է սկսել խոսվել ուկրաինական զինադադարից մոտ ժամանակներս պատերազմի անցնելու տարբերակի մասին, նույնքան էլ տեսանելի ու սուր են դառնում զինադադարի պայմանները պահպանելու մասին Կիեւին հասցեագրված եվրոպական ճնշումները: Նախագահ Պորոշենկոն էլ վերջին շաբաթներին նախª կարողացավ առնվազն չեզոքացնել ուկրաինական առանցքային օլիգարխներինª նրանց մասնավոր բանակներով հանդերձ: Այս օրերին էլ հիմնական հարվածն ուղղել է ԱՄՆ-ի ուկրաինական "ամենահեղափոխական" կառույցիª "Աջ սեկտորի" դեմ, որին կառավարելի դարձնելու դեպքում ոչ միայն գործնականում ամբողջովին վերահսկելի կդառնա երկիրը, այլեւ, ամենակարեւորը, Վաշինգտոնի ձեռքին չի մնա լուրջ "հեղափոխական" ուժª պետք եղած պահին եւս մեկ իշխանափոխություն կազմակերպելու համար: Դա, հասկանալի է, նկատելիորեն բարձրացնում է Պորոշենկոյի ինքնուրույնության, ամերիկյան ազդեցությունից դուրս գործելու աստիճանը: Իսկ այդ պարագայում, հաշվի առնելով ոչ միայն եվրոպական ճնշումները, այլեւ ներքին տնտեսական իրավիճակը ¥թեկուզեւ այն պարզ փաստը, որ այս տարի Համաշխարհային բանկը Ուկրաինայում կանխատեսել է 40 տոկոս գնաճ, որից հետո սոցիալական ցնցումներից խուսափելն անհնար է¤, Պորոշենկոն հազիվ թե համարձակվի եւս մեկ պատերազմ սկսել:
Ամեն դեպքումª մայիսի 9-ին Կարմիր հրապարակի շքերթում Ռուսաստանը պատրաստվում է ներկայացնել մի շարք նորագույն եւ դեռ խիստ գաղտնի պահվող զինատեսակներ, որոնք եթե իրականում համապատասխանեն մինչ այս եղած պատկերացումներին, ոչ միայն Եվրոպայի, այլեւ ուկրաինական ծայրահեղականների մոտ էապես կսրի ամեն կերպ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակասություններից խուսափելու ցանկությունը: Առավել եւս, որ այդ օրը Մոսկվայում առաջին դեմքի մակարդակով կներկայանա 30 պետություն, այդ թվումª Չինաստանը եւ Հնդկաստանը, այն էլª շքերթին մասնակցող զորախմբով ¥Հայաստանը եւս¤:
Կարճ ասած, եթե մինչեւ մայիսի 9-ը Ուկրաինայում պատերազմը չվերսկսվի, ապա հետո դրա հավանականությունը կտրուկ նվազելու է: Հաշվի առնելով նաեւ, որª ԱՄՆ-ը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսել է ավելի ու ավելի խրվել Չինաստանի հետ գնալով ուղղակի դարձող ռազմատնտեսական հակամարտության մեջ` հենց այդ ուղղություն էլ տեղափոխելով իր հիմնական ուժերը: Եվ դրա հետ միաժամանակ նաեւ Ուկրաինայում ու Մերձավոր Արեւելքում նախկին թեժ տեմպը պահելու համար Վաշինգտոնի ռեսուրսներն արդեն իսկ ակնհայտորեն չեն բավարարում: Իսկ այդ դեպքում Եվրոպական լիդերները ցանկություն կունենա՞ն նույն կոշտ հակասական հարաբերությունները պահել ռուսների հետ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ