Ըստ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀ երկրորդ նախագահը համոզվելով, որ այլեւս որեւէ կերպ չի կարողանում ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, վերջին շաբաթներին իր ստվերային ջանքերը կենտրոնացրել է Արցախում:
Մասնավորապես, մեր աղբյուրի վկայությամբ, Քոչարյանի էմիսարները հսկայական աջակցություն են ցույց տվել ընդդիմադիր թեկնածուներից մեկին` հայտնի գրանտակեր Հայկ Խանումյանին: Մեր աղբյուրի խոսքերով, այժմ Քոչարյանի ծրագիր-մաքսիմումն է Ստեփանակերտում ստեղծել Երեւանին ընդդիմադիր իշխանություն: