30 ԱՊՐԻԼ 2015
Արխիվ 12-16
30 ԱՊՐԻԼ 2015Ինչպես պատմում էին փախստականները, Գետաշենի բնակիչներին սկզբում չէին թույլատրում նույնիսկ գյուղերից դուրս գալ. նրանց պարզապես ոչնչացնում էին: Բայց հետո ի վերջո տեղափոխում էի ուղղաթիռներով: Մոսկվայից հայ ղեկավարների բոլոր դիմումներին պատասխանում էին, թե իբր հայ գրոհայինների չեզոքացում է տեղի ունենում: Ինձ հաջողվեց տեսնել նրանց. նրանք ոչ մի գրոհայիններ էլ չէին, նրանք` իրենց կանանց, երեխաներին եւ ծերերին պաշտպանող մարդիկ էին` անպաշտպան խաղաղ բնակչությանը փրկող իսկական տղամարդիկ:
ԻՆԵՍԱ ԲՈՒՐԿՈՎԱ
30 ԱՊՐԻԼ 2015
Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելով` Անկարան ակնկալում էր ստվերել Երեւանում տեղի ունեցող հիշատակման տարելիցը: Այս գաղափարի հեղինակները գերագնահատեցին սեփական հնարավորությունը: Արդյունքում ստացվեց այն, որ համաշխարհային կշռով չափազանց կարեւոր երկու պետությունների` Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, արհամարհելով Անկարայի հրավերը, մեկնեցին Երեւան: Անկարայի համար ստացվեց ավելի վատ, քան կլիներ Գալիպոլիի շոուի չլինելու դեպքում:
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Առաջինը այն թիմն է, որ ղեկավարում է հանրապետության նախագահը, եւ ունի մեծամասնություն` ի դեմս համադաշնության, որի մեջ մտնում է նաեւ ՍԻՄ-ը:
Իսկ եթե նկատի ունեք առաջինը` ընդդիմադիր դաշտում, առայժմ չի ընդգծվում այն ընդդիմադիր ուժը, որ ընտրություններ անցկացնելու դեպքում վստահաբար կզբաղեցներ երկրորդ պատվավոր հորիզոնականը: Կարծում եմ, հենց այդ տեղը գրավելու նպատակադրումով էլ կուսակցությունները փորձում են հստակեցնել իրենց գաղափարական, քաղաքական եւ սոցիալական բազան` ո՞ւմ, սոցիալական ո՞ր շերտերի վրա կարող են հենվել, ինչ խնդիրներ պետք է առաջ քաշել դրա համար եւ այլն: Կան կուսակցություններ, որոնք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, օրինակ, Դաշնակցությունը:
Կան կուսակցություններ, որոնք նոր պետք է կողմնորոշվեն: Օրինակ, ԲՀԿ-ն իր առաջնորդի` քաղաքականությունից դուրս գալուց հետո պետք է փորձի հասկանալ, թե իր նախորդ ընտրազանգվածի որ մասն է մնացել իր կողքին: Րաֆֆի Հովհաննիսյանի "Ժառանգությունը", որ ունեցավ մեծ վերելք եւ նույնքան մեծ ֆիասկո, նույնպես պետք է վերաիմաստավորի իր "անցյալը" եւ ճշգրտի իր մարտավարությունը:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
