Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՄԱՅԻՍԻ 1+Ն ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ"

Արխիվ 12-16

"ՄԱՅԻՍԻ 1+Ն ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ"

Մայիսի 1-ը` Աշխատավորների միջազգային օրը, գաղտնիք չէ, որ առավել սրտամոտ տոն է դաշնակների ու կոմունիստների համար` որպես ընկերավարական եւ համայնավարական կուսակցություններ: Իսկ թե ինչպե՞ս են պատրաստվում նշել այն ՀՅԴ-ականները, "Իրավունքը" հետաքրքրվեց
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.
–Դաշնակցության Երեւանի կառույցի կենտրոնական կոմիտեն մայիսի 1-ին իրազեկման արշավ է իրականացնում` աշխատողների իրավունքների պաշտպանության վիճակի, հնարավորությունների եւ մեխանիզմների մասին: Ի դեպ, ներգրավել ենք նաեւ պետական մարմիններին:
– Ընկեր Մինասյան, ի՞նչ կասեք այն մասին, որ ցայսօր միայն կոմունիստներն ու դաշնակներն են Մայիսի 1-ը տոնում, մինչդեռ այս տարի մայիսմեկյան հանրահավաք են նախատեսել նաեւ դեմոկրատներն ու հնչակյանները:
– Կարծում եմ` Մայիսի 1-ը կուսակցականացնել պետք չէ, որովհետեւ այն` աշխատողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի մենաշնորհը: Ավելին` մեր տոնացույցում կա այդ օրը, հետեւաբար, դժվարանում եմ ասել, թե այլ քաղաքական ուժերն ինչու ակտիվ չեն այդ հարցում:
– Քանի որ խոսեցիք ակտիվության մասին, չե՞ք կարծում, որ հայաստանյան արհմիությունները միայն Մայիսի 1-ից Մայիսի 1 են ակտիվանում:
– Արհմիությունների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ ենթակա է վերանայման: Այն, ինչ այսօրվա աշխատանքային օրենսդրությամբ է նախատեսված, արհմիություն, որպես այդպիսին, չկա: Ավելին` արհմիությունների դասական ընկալումը ներկայումս միջազգային փորձառության մեջ փոխվել է, սակայն մեր երկրի արհմիությունները այդ միջազգային զարգացումներին համահունչ չեն: Արդյունքում կորել է դրա թե՛ իմաստային, թե՛ բովանդակային նշանակությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ