Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ"

Արխիվ 12-16

"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ"


"Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության մի քանի ձերբակալված անդամների, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանին համարում են քաղբանտարկյալներ ոչ միայն "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնությունը, այլեւ ՀԱԿ-ը: Համենայնդեպս, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը "Ժողովուրդ"-ին տված հարցազրույցում ասել էր, որ մեր խղճի գործն է քաղաքական բանտարկյալներին ազատելու համար պայքարելը թե՛ Հայաստանում, թե՛ ԵԽԽՎ-ի ու Եվրախորհրդարանի հնարավորություններն օգտագործելով:
"Իրավունքը" արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ հետաքրքրվեց` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ: "Ոչ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան",- կարճ ասաց նախարարը: Ինչ վերաբերում է Սեֆիլյանին ու նրա թիմակիցներին տրվող "քաղբանտարկյալ" որակմանը, նախարարը որեւէ արձագանք չտվեց:
Հետաքրքվեցինք` եթե ՀԽ-ի անդամները քաղբանտարկյալներ չեն, ինչո՞ւ եւ ինչի՞ համար են նրանց ձերբակալել: "Հարցն ուղղեք համապատասխան իրավասու մարմիններին: Քննություն է ընթանում, եւ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել",- եզրափակեց նախարարը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ