ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ ՄԻԱՅՆ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արխիվ 12-16ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ ՄԻԱՅՆ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ ուշագրավ դեպք տեղի ունեցավ ԱԺ-ում, երբ խորհրդարանական նիստի ժամանակ ելույթով հանդես գալու համար հերթագրվել էին միայն 4 ընդդիմադիր պատգամավոր` Հրանտ Բագրատյան, Մհեր Շահգելդյան, Արամ Մանուկյան, Արծվիկ Մինասյան: ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ արձագանքելով հերթագրվածներին` նշեց. "Գրանցվել է հրաշալի քառյակը": Ու այդտեղ, հավանաբար, եթե ոչ "քառյակի", ապա ոչ իշխանական "եռյակի" անդամ խմբակցությունները` ՀԱԿ-ը, "Ժառանգությունն" ու ԲՀԿ-ն "լեզուները կծեցին", քանի որ անգամ նրանք են մոռացել այդ անիրական ու խայտառակ ձեւաչափի մասին, որը ոչ միայն անարդյունավետ էր, այլեւ "քանդուքարափ" արեց ընդդիմադիր դաշտը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
