ԲՀԿ-ՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ "ՅՈԽ"
Արխիվ 12-16ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն "Իրավունքի" հետ զրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն առաջիկայում կհստակեցնի իր մարտավարությունը, եւ պարզ կդառնա` կուսակցության օրակարգում կա՞ իշխանափոխության հարց, թե՞ ոչ: ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, սակայն, "ՀԺ"-ին տված հարցազրույցում հստակ ասել էր` իշխանափոխության հարց չկա կուսակցության օրակարգում:
Հետաքրքիր է, միայն Աբրահամ Մանուկյա՞նն է այդպես մտածում, թե ԲՀԿ-ական այլ գործիչներ եւս: ԲՀԿ-ական ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ կուսակցության օրակարգում նման հարց չկա: "Այդպիսի հարց չկա մեր կուսակցությունում",- ասաց Մախսուդյանը:
Իսկ ներքաղաքական ներկա իրավիճակում պետք է առաջ քաշվի՞ իշխանափոխության հարց, պատգամավորն ասաց. "Իմ անձնական կարծիքով` պետք է հիմքեր ստեղծվեն նոր... Սա արդեն ձեր երկրորդ հարցն է",- նեղսրտեց պատգամավորը:
– Հիմքե՞ր ստեղծվեն նոր իշխանափոխության համար:
– Այո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
