Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈ՞ՒՄ Է

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈ՞ՒՄ Է


Այսօր Աշխատավորների տոնն է, եւ դրա առնչությամբ մի հռետորական հարց հնչեցնենք` արդյո՞ք մեր ընդդիմադիրներին կարելի է դասել աշխատավորների շարքին: Շատերին թերեւս ոչ, իսկ, օրինակ, ՀԱԿ-ի պարագայում միգուցե արժեր առաջնորդվել ԽՍՀՄ օրոք գործող քրեական օրենսգրքի "Պորտաբուծություն" հոդվածը: ՀԱԿ-ից կառուցողական ոչինչ չի հնչում, եւ հանրապետականներից ոմանք արդեն չեն դիմանում եւ մի կողմ դնելով սուպերհանդուրժողականության կեցվածքը, ուղղակի տեքստով ասում են, որ Լյովիկ Զուրաբյանի վիճակը ողբալի է:



ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ`
ՈՐՊԵՍ ԿԻԶԱԿԵՏ

Իսկ ինչո՞ւ է Լյովիկ Զուրաբյանի վիճակը բնութագրվում ողբալի, բավականին  պարզ է: Նա շրջանառության մեջ դրել է կեղծ թեզ, որ եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տապալվի, ապա իշխող վարչախումբը չի կարողանալու վերարտադրվել, ու դրա հիման վրա առաջարկել էր ընդդիմադիր համարել միայն նրանց, ովքեր դեմ են այդ բարեփոխումներին: Սակայն մյուս ընդդիմադիրները այդ չափանիշին, մեղմ ասած, սառը վերաբերվեցին: Ու եթե հիմք ընդունենք Լյովիկի չափանիշը, ապա կստացվի, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր է միայն ՀԱԿ-ը, այն էլ` կիսատ-պռատ:
Նույնիսկ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ, եթե ընտրվի գործող սահմանադրության բարելավման տարբերակը, ապա կարելի է եւ վերանայել ժխտողական վերաբերմունքը: Իսկ ավելի վաղ ԲՀԿ-ն էր նշել, որ կարելի է  քննարկել կիսանախագահական համակարգի բարելավման տարբերակը: Այսինքն` ԲՀԿ-ն հրաժարվել է կոշտ ժխտողականությունից, ՀԱԿ խմբակցությունում արդեն պատգամավորներն առանձին-առանձին սահուն կերպով հրաժարվում են ժխտողականությունից, այլ ընդդիմադիրների համար անհետեւանք չեն անցել Սահմանադրության հարցով Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները, ու միայն ԼՏՊ-ի թիմն է երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցրած  պնդում, թե չէ ու չէ, միակ նպատակը պետք է լինի տապալումը:
Հիմա  ուր է գնում գործընթացը սահմանադրական բարեփոխումների շուրջ: Որոշակի ընդդիմադիր ակտիվություն այդտեղ երեւում է, ուր բոլորը, բացի ՀԱԿ-ից, քչից-շատից կառուցողական դաշտում են: Իսկ ՀԱԿ-ը սեփական ժխտողականությամբ ինքն իրեն քշում է լուսանցք եւ երեւի թե ճիշտ էլ անում է, քանզի վաղուց ժամանակն է ծեր աղվես Լեւոնին ու նրա թիմին ուղարկել քաղաքական թոշակի:
Իր հերթին ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը լավ համերաշխ աշխատում է բարեփոխումների վրա: Հանրապետականները հայտարարում են, որ պատրաստ են լսել բոլորի առաջարկները, իսկ ՀՅԴ-ն էլ` Արծվիկ Մինասյանի շուրթերով, առաջարկում է բոլորին զբաղվել իրական քաղաքականությամբ: Որպես իրական քաղաքականություն` նա նկատի ունի հենց սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա աշխատելը: Այսինքն` ըստ ՀՅԴ-ի, ստացվում է" որ, օրինակ ՀԱԿ-ը իրական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն զբաղված է մի երեւույթով, որը կոչվում է քաղաքական օնանիզմ:

ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Կարող ենք արձանագրել, որ "Հիմնադիր խորհրդարանի" նախաձեռնած "100-ամյակն առանց ռեժիմի" ծրագիրը տապալվեց, այն էլ տապալվեց մեծ շրխկոցով: Ապրիլի 24-ը հարամելու գնով անկայունություն հարուցելու փորձերից ոչինչ չստացվեց, արդյունքում "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը փոխարինվեց "Հայաստանն առանց քաղբանտարկյալների" կարգախոսով: Այսինքն, եթե առաջ այդ թիմը ուզում էր Սերժ Սարգսյանին ազատել պաշտոնից, ապա հիմա նույն թիմն ուզում է Ժիրայր Սէֆիլյանին եւ ընկերներին ազատել բանտից:
Այդ նպատակով "Հիմնադիր խորհրդարանն" անընդհատ փոքրիկ փողոցային ակցիաներ է կազմակերպում, սակայն դրանք այնքան սակավամարդ են, որ ակցիա կոչել էլ չի լինի: Գումարած դրան` "քըխ" իշխանությունները խեղճերին նույնիսկ "քաղբանտարկյալների ազատման" հաճելի զբաղմունքից էլ են զրկում: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պահանջել է իր մոտ բերել Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց գործը, ու խոսակցություններ են գնում վերանայման մասին: Դե պարզ է, զուտ քաղաքական նպատակահարմարության տեսակետից անիմաստ է դառնում Սէֆիլյանենց բանտում պահելը: Ապրիլի 24-ն անցել է, ու հիմա ինչքան էլ ցույց ու հանրահավաք անեն, դա որեւէ կերպ չի սպառնում մեր երկրին արտաքին ճակատում: Ներքին ճակատում էլ չի սպառնում, քանզի այդ թիմից լեցուն հանրահավաքներ կազմակերպելու ակնկալիք չունի ոչ ոք, ու ինչ էլ անեն փողոցներում եւ համացանցում, կստացվի օդի անիմաստ տատանում:
Լավ, երբ Գեւորգ Կոստանյանը անի իր գործը, եւ Սէֆիլյանենց գործը վերանայվի, էլ ինչո՞վ պետք է զբաղվեն նրանց ակտիվիստները: Հիմա գոնե պայքարիստություն են անում բանտից ազատելու պահանջի շուրջ, իսկ այդ ժամանակ դա էլ չի մնա: Նման է, որ հենց "քաղբանտարկյալների" հարցում "Հիմնադիր խորհրդարանին" սպառնում է ընկեր Փանջունու վարվելակերպը կրկնելը: Հիշեցնենք, որ Երվանդ Օտյանի ստեղծած կերպարը, որպես ճշմարիտ հեղափոխական, երբեք որեւէ տեղ չէր մտնում բաց դռնով, եւ նույնիսկ բաց դուռը սկզբում կոտրում էին, նոր էին մուտք գործում:
Լավ, Ժիրոյենց մոտ ստացվեց զրոյական արդյունք, գրանտակերներին ամերիկացիք որոշեցին այլեւս փող չտալ... Ուստի նույնիսկ ձեւականորեն իշխանափոխության պահանջ հնչեցնողներ չեն երեւում: "Իշխանափոխիչներից" էլ ով մնաց` մնացին Լեւոնենք, մնացին "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչները եւ... վերջ:
Պարզ է, որ թեեւ ընդդիմադիրներն իրենց պատռելով վերակենդանացման նշաններ են ցույց տալիս, սակայն կամ պիտի հրաժարվեն ծայրահեղ նպատակներից ու գան կառուցողական դաշտ, կամ նրանց` արդեն կանոն դարձած հրաժարականի պահանջը վերածվում է ծիծաղելի դատարկախոսության: Մնում է, որ օբյեկտիվորեն հակասությունները տեղափոխվեն իշխանական դաշտ, այդտեղ լինեն թաքնված հակամարտություններ: Ինչը եւ տեսնում ենք, քանզի մամուլը գնալով ավելի ու ավելի է հեղեղվում այս կամ այն պաշտոնյայի մոտալուտ հրաժարականի մասին շշուկներով:
Դե ինչ, անշուշտ լավ է, որ պետականության նավը ճոճողներ չեն մնացել, բայց մյուս կողմից էլ, առանց գործուն ընդդիմության քաղաքական կյանքն է դառնում անհետաքրքիր: Հո անընդհատ հնարավոր չի լինի ծամոնի պես ծամել շշուկները այս կան այն պաշտոնանյայի պաշտոնանկության հրաժարականի, կամ մոտալուտ հեռացման լուրերը: Ի վերջո, հանրությանն առանձնապես չի հուզում Պողոսին Պետրոսով կամ Կիրակոսով փոխարինելը, իսկ ներկայիս ընդդիմադիրներից շատերը այլ բան չեն կարողանում անել: Պարզապես սովոր չեն կոնկրետ աշխատանքի, այդ պատճառով արդեն բոլորին են ձանձրացրել "Դուք հեռացեք, որպեսզի մենք գանք" պարզունակ կարգախոսից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ