Ի՞ՆՉ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր մայիսի մեկն է` աշխատավորների տոնը: Սակայն տոնը սրտով ու «ջիգյարով» նշելու տրամադրություն կարծես չկա, քանի որ Հայաստանում աշխատավորները ըստ արժանվույն չեն վարձատրվում: Այդ մասին փաստում է նաեւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան: «Իրավունքը» կոնֆեդերացիայի նախագահ Բորիս Խառատյանից պարզեց`արդյոք արհմիությունների կոնֆեդերացիայի պասիվ աշխատանքի պատճառով չէ նաեւ, որ աշխատողների իրավունքները հաճախ են խախտվում եւ վերականգնվում քիչ դեպքերում: Պատահական չէ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ինքնախոստովանությունը, որ արհմիությունները իրենց ժամանակ էլ մի բան չէին, հիմա` առավելեւս: «Ես ընդունում եմ ցանկացած քննադատություն, բայց պետք է հաշվի առնել` ինչ պայմաններում են առաջացել արհմիությունները: Ինչ վերաբերում է պասիվությանը, մենք բոլորս ենք պասիվ»,- ասաց պրն Խառատյանը:
Արդյոք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կարիք ունի կառավարության աջակցության: «Այո, ցանկանում ենք կառավարության հետ համագործակցության աշխուժացում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
