ՀՀ արդարադատության նախարար. «ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՀ արդարադատության նախարար. «ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր անձնական բլոգում շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Տարիներ են անցել այն ժամանակներից, երբ Աշխատավորի օրը համազգային տոն էր: Դրան սպասում էին անգամ Ֆիզկուլտուրայի ժամերին գերազանց քայլող աշակերտները՝ հույս ունենալով գոնե այդ տարի մասնակցել մայիսմեկյան շքերթին: Այսօրվա երիտասարդներին գուցե դժվար է հասկանալ այն ժամանակվա իրենց տարեկիցներին, որոնց ուրախանալու քիչ, բայց զգացմունքային առումով անհամեմատ մեծ առիթներ կային: Ամեն դեպքում` սերունդների երկխոսության թերեւս ամենահաջող օրինակը աշխատանքի հանդեպ սերն է: Մեր երիտասարդների համար աշխատանքն առաջին հերթին ֆինանսական անկախություն է եւ ինքնուրույնության վերաբերյալ անառարկելի պատկերացում: Հետո միայն կհասկանան, որ այն մարդու ներքին պոտենցյալը բացահայտելու ամենափորձված եղանակն է, իսկ աշխատավայրը՝ կյանքի ամենաժամանակատար եւ պատասխանատու միջավայրը: Շնորհավորում եմ աշխատանքի վետերաններին, բոլոր աշխատողներին վաստակած տոնի առթիվ: Առաջին անգամ առիթ ունեմ Աշխատավորի օրվա կապակցությամբ շնորհավորել դուստրերիս՝ Անահիտին ու Բելլային, ինչի համար իսկապես հպարտ եմ: Բոլոր աշխատավորներին համապատասխան վարձատրություն եմ ցանկանում, իսկ աշխատանք փնտրողների ջանքերը պսակվեն հաջողությամբ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
