Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Արխիվ 12-16

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ  ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ  ԿԱՎԵԼԱՆԱ


2012 թվականին սկսվել է ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում գտնվող Թարգմանչաց եկեղեցու վերականգնման աշխատանքերը: 7-րդ դարում կառուցված եկեղեցին ամբողջովին ավերված է, պահպանվել է միայն արեւելյան աբսիդը, հյուսիս արեւելյան սենյակը եւ հարավ արեւելյան սենյակի մի մասը: Վերկանգնման աշխատանքների հետ զուգահեռ, եկեղեցու տարածքում համարակալվել են բոլոր հուշարձանապատկան բեկորները: Այս տարի նախատեսված է քանդել եւ վերաշարել մեծ զանգվածի վնասված եւ սրբատաշ երեսապատերը, փոշեզրկել եւ համարակալել հուշարձանապատկան բեկորները: Եկեղեցու վերականգնամն աշխատանքի հեղինակներն են Աշոտ Մանասյանը եւ Սուրեն Սարոյանը, շինարար`Ալբերտ Անանյանը:

ՀՀ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցելության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ծանոթանալով Թարգմանչաց եկեղեցու վերականգողական աշխատանքերի ընթացին հայտնեց իր գոհունակությունը`վերկանգնողական աշխատանքերի նախագծի համար.«Ճարտարապետի ներկայացրած վերկանգնողական աշխատանքերի նախագիծն իմ կարծիքով բավականին գրագետ է եւ հիմնավորված: Առաջին հերթին բավարարված եմ նախագծով: Այստեղ խնդիրն այն է, որ 2012 թվականին Գրատպության 500-ամյակի առիթով մեկնարկած վերկանգնողական աշխատանքերը մենք պետք է կարողանանք հնարավորինս շուտ ավարտել: Ինչը ենթադրւմ է, որ պետք է փորձենք ավելացնել ծրագրի տարեկան ֆինանսավորումը`վերջնական արդյունքը տեսնելու համար: Կարծում եմ,  այս խնդիրը կփորձենք շատ արագ լուծել: Ընդհանուր առամամբ աշխատքների ընթացքով ես բավարարված եմ, որովհետեւ տեսանք, որ մասնագետները շատ լուրջ մոտեցումներ են ցուցաբերել հուշարձանի վերականգնման համար »,-նշեց Հասմիկ Պողոսյանը:

Եկեղեցին վերականգնող շինարար Ալբերտ Անանյանի խոսքով`վերկանգնողական աշխատանքների ընթացքում փորձում են հին քարերի գույներին հավատարիմ մնալ, այդ պատճառով էլ աշխատանքերի համար օգտագործում են հին քարերի 65-70 տոկոսը.«Սա յուրահատուկ նախագիծ է, որտեղ ամեն ինչ արվել է մանրակրկտորեն: Միակ խնդիրը քարերի մեծ բեկորներն են, որոնք 34 տոննա են, դրանք տեղափոխելու համար մեզ անհրաժեշտ է 60 տոնանոց կռունկ»,-շեշտեց Ա. Անանյանը:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ