Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀՈՎԻՎ ՏՂԱ ԷՐ»,-ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԴԱՇՏԱՄԻՋՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ՀՈՎԻՎ ՏՂԱ ԷՐ»,-ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԴԱՇՏԱՄԻՋՈՒՄ

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ  ՄԱՍԻՆ


ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քնչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին՝ Մրգաշատի 53-ամյա բնակչից ահազանգ է ստացվել, որ  Մրգաշատ գյուղից Հայկավան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտամիջում հայտնաբերել է համագյուղացի Էդիկ Մելիքյանի դիակը: Թե ով էր 55-ամյա Էդիկ Մելիքյանը եւ ինչը կարող էր դեպքի պատճառը դառնալ, iravunk.com-ը փորձեց տեղեկանալ Մրգաշատի գյուղապետ պարոն Գալստյանից, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

- Հովիվ տղա էր, իր ա համար խելոք անասուններին ու ոչխարներին տանում էր դաշտ հետ էր գալիս: Էդ օրն էլ առավոտ սովորականի պես գնացել էր անասուներին դաշտ տանելու ու իրիկունը չէր վերադարձել, հեռախոսն էլ անհասանելի էր: Տանեցիները խաբար էին արել ու առավոտվա կողմ էլ դիակը գտան գյուղ տանող ճանապարհին, չգիտեմ թշնամի էլ դժվար ունենար:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ