«ԷԴ ԿԱՊՈՂՆԵՐԻՆ ԲՌՆԵՄ ՄԻ ՀԱՏ ՔԱՐԿԱՊ ԳՑԵՄ». «ՄՈՒՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ` ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՊԱԿ
Արխիվ 12-16«ԷԴ ԿԱՊՈՂՆԵՐԻՆ ԲՌՆԵՄ ՄԻ ՀԱՏ ՔԱՐԿԱՊ
ԳՑԵՄ». «ՄՈՒՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ`
ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Iravunk.com-ին հասած հավաստի տեղեկություններով `«Մուշ» ընկերության խանութներից մեկը վաճառվել է: Նշենք, որ ընկերության անունը ոչ վաղ անցյալում շրջանառվում էր որպես Եղվարդի թիվ 1 մանկապարտեզին նրբերշիկ մատակարարող, իսկ տվյալ մանկապարտեզից էլ մեծ թվով երեխաներ նույն ժամանակահատվածում թունավորվել էին:
Խոսակցությունը, խոսակցություն, սակայն վերոնշյալ տեղեկության մեջ համոզվելու համար փորձեցինք կապվել «Մուշ» ընկերության սեփականատեր Բորիս Ներսեսյանի հետ, պարզելու որքանով է իրականությանը համապատասխանում վերոնշյալ լուրը եւ արդյո՞ք դա կապ ունի վերջերս ընկերության շուրջ բարձրացած աղմուկի հետ: Սակայն, պարոն Ներսեսյանը քարտուղարուհու միջոցով մեզ փոխանցեց, որ շատ զբաղված է եւ նույնիսկ մեկ վարկյան ժամանակ չունի, իսկ ազատվելուց հետո էլ, ինչպես ընկերության քարտուղարուհին մեզ փոխանցեց. «Եթե հարկ համարի կզանգահարի»: Թե ինչով է պայմանավորված պարոն Ներսեսյանի նման, մեղմ ասած արհամարական վերաբերմունքը, թերեւս հայտնի չէ:
Երբ նյութը արդեն պատրաստ էր, պարոն Ներսեսյանը կապ հաստատեց մեզ հետ, եւ տեղեկացրեց, որ այո «Մուշ» ընկերության խանութներից մեկը վաճառվել է.
- Այո, «Մուշ» ընկերությանը պատկանող խանութի տարածք վաճառել ենք: Չեմ հասկանում դա այդքան հետաքրքրող թեմա՞ է, որ նման աժոտաժ եք բարձրացրել:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված խանութի վաճռքը, հնարավո՞ր է, որ դա կապ ունի վերջին շրջանում ընկերության շուրջ բարձրացած աղմուկի հետ:
- Ո՞վ է մեկը կապում մյուսի հետ, էդ կապողներին բռնեմ մի հատ քարկապ գցեմ, որ հանգստանա՞ն, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, չեմ հասկանում: Ամեն անգամ պետք է հաշվետու լի՞նեմ, թե ինչ ենք անում կամ էդ ինչ հետաքրքրող թեմա է, որ ես գործս թողած Ձեզ բացատրում եմ, որ մենք խանութ ենք վաճառել կամ ապրանք ենք առել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
